Աճառյանի օրենք, հնչյունական օրենք, որ հայտնաբերել է հայագետ Հրաչյա Աճառյանը՝ Վանի բարբառի հնչյունական երևույթների քննության ժամանակ։ Օրենքի ձևակերպումը Աճառյանը տվել է «Քննություն Վանի բարբառի» աշխատության մեջ։ Օրենքը փաստում է, որ Վանի բարբառում ա ձայնավորը, գտնվելով գրաբարի թրթռուն պայթականից առաջացած խուլի մոտ, դառնում է ä, իսկ խուլից առաջացած խուլի մոտ մնում է ա։ Օրինակ՝ բան-պäն, բարի-պäրի։ Օրենքը առնչվում է հայերենի հնչյունական համակարգի պատմական զարգացման հարցերին[1]։

Հայ բարբառային միավորներում ձայնեղ բաղաձայններից հետո ձայնավորների քմայնացումը՝ Աճառյանի օրենքը, պատմական հնագույն հնչյունական օրենքներից է, որ մոտավորապես միջին դարերից ի վեր դադարել է գործել[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։
  2. Աղաբեկյան, Մ. (2010). Սյունիք-Արցախ տարածքի բարբառների պատմական հնչյունաբանություն - Հայերենի բարբառագիտական ատլաս. էջ 159.