Աղրավիս
Աղրավիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում։ Գտնվում էր Աշխարօվա դաշտում, Արաբկիր-Երզնկա-Տեվրիկ ճանապարհի վրա։
Արևմտյան Հայաստանի բնակավայրեր | ||
---|---|---|
Աղրավիս | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառ | Շապին Գարահիսարի գավառ | |
Այլ անվանումներ | Ակռավիս, Աղրավես, Արղավիս | |
Բնակչություն | 1600 մարդ (1915) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աղրավիսցի | |
|
Պատմություն
խմբագրելԱղրավիսի հայ բնակիչները տեղահանվեցին և թուրքերի կողմից զանգվածաբար ոչնչացվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրել1872-1873 թվականներին ուներ 55 տուն հայ և 2 տուն թուրք բնակիչ։ 1915 թվականի նախօրեին ուներ շուրջ 1600 հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, այգեգործությունն ու արհեստներն էր։ Տարանցիկ առևտրական ճանապարհի վրա գտնվող գյուղի բնակիչները պահում էին նաև գիշերային պանդոկներ առևտրականների համար։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱղրավիսն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Կրթություն
խմբագրելԵկեղեցուն կից 1860-ական թվականներից սկսած գործում էր վարժարան[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 198 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 266)։ |