Աղվենի ժողովի կանոններ, վաղ միջնադարի հայկական իրավական հուշարձան։

Հիշատակում խմբագրել

Հիշատակվում է «Կանոնագիրք Հայոց»-ամ և Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմության» մեջ։ Տիրապետող կարծիքի համաձայն, ժողովը կայացել է 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին, Վաչագան Գ Բարեպաշտի օրոք, Պուրտավից արևմուտք՝ թագավորական ամառանոց Աղվենում։ Իր բնույթով ժողովն աշխարհիկ-եկեղեցական Էր։ Հրավիրման դրդապատճառը բազմաթիվ հակառակություններն էին երկրի աշխարհականների և հոգևորականների միջև, նպատակը՝ ներգործության իրավական միջոցներով դրանք հարթելը։ Արքայի ամառանոցում ժողով հրավիրելը եկեղեցու նվաստ կացության հետևանքն էր։

Ժողովն ընդունել է 21 կանոն, որոնք չափազանց մերձ են Աշտիշատի ժողովի սահմանումներին։ Նրանցից երևում Է, որ ազատներն իրենց դաստակերտներից վտարում էին երեցներին, նոր երեցներ կարգում, եկեղեցիներում սեղան կանգնեցնում, նշխարներ տեղադրում, պատարագ կազմակերպում՝ առանց եպիսկոպոսի հետ համաձայնեցնելու՝ յուրացնելով վերջինիս իշխանությունը կիրակի օրերը իրենց ծառաների հետ եկեղեցի չէին գնում հանգուցյալի հոգեբաժինը չէին հանձնում եկեղեցուն հանգուցյալի հիշատակին նվիրված պատարագ չէին կատարում շարունակում էին ապրել հեթանոսաբար, ամուսնանում մերձավոր ազգականների, եղբոր կնոջ հետ, կին էին առնում առանց պսակի և օրհնության, առանց պատճառի կնոջից ամուսնալուծվում են։ ժողովը պակասեցրեց աշխարհականներից գանձվող պտղի և տասանորդ կոչվող հարկերը։

Նրանց համար սահմանվեցին նաև հոգևոր բնույթի մի շարք պարտավորիչ կանոններ՝ արգելվեցին նոր կրոնի գաղափարներին հակասող հեթանոսական կենցաղավարության առանձին երևույթներ, վերջապես, «ամենայն սրությամբ» հետապնդվեց հոգևորականների դատապարտելի վարքը (օրինակ՝ միմյանց վրա մեղք բարդելը, վանքի հասույթները հափշտակելը են)։

Գրականություն խմբագրել

  • Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969։
  • Բարխադուրյան Մ., Պատմություն Աղվանից, հ. 1, Վաղ-պատ, 1902։
  • Հովհաննիսյան Ա. Հ., Աղվենի սահմանադիր ժողովի կանոնները և նրանց աղերսը Աշտիշատի կանոնների հետ, «ՊԲՀ», 1967, .ՒՏ4։ Ակինյան Ն., Մովսես Դասխուրսւնցի (կոչված Կաղանկատվացի) և իր պատմություն Աղվանից, Վնն., 1970։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 265