Աղջիկ, որը սիրում էր Թոմ Գորդոնին

«Աղջիկ, որը սիրում էր Թոմ Գորդոնին» (անգլ.՝ The Girl Who Loved Tom Gordon), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը, որը հրատարակվել է 1999 թվականին։

Աղջիկ, որը սիրում էր Թոմ Գորդոնին
անգլ.՝ The Girl Who Loved Tom Gordon[1]
ՀեղինակՍթիվեն Քինգ[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվապրիլի 6, 1999[1]
OCLC44542384 և 433610566

Այս վեպում ֆանտաստիկան գրեթե բացակայում է, իսկ այն մանրուքները, որոնք կարելի է համարել գերբնական, բացատրվում են նրանով, որ գլխավոր հերոսուհին շոկից և սովից առաջացած թեթև հոգեկան խանգարում ունի։

Գործողությունները, ինչպես Քինգի շատ ստեղծագործություններում, սկսվում են իր հայրենի Մեն նահանգում, իսկ այնուհետև տեղափոխվում Նոր-Հեմփշիր։

Սթիվեն Քինգն աշխատությունն ավարտել է 1998 թվականի փետրվարի 1-ին Ֆլորիդայի Գոնգբոուտ Կի քաղաքում։

Գրքում մեծ տեղ է տրվել բեյսբոլին։ Գլուխները կոչվում են իննինգներ (բեյսբոլի խաղի մասեր՝ մեկից մինչև ինը), նախախոսքը կոչվում է «Մարզում», իսկ վերջաբանը՝ «Խաղից հետո»։ Բեյսբոլիստ Թոմ Գորդոնն իրականում գոյություն ունի, սակայն վեպում ոչ մի տեղ չի հիշատակվում, որ նա սևամորթ է։

Սյուժե

խմբագրել

Պատմությունը սկսվում է ընտանիքի ճանապարհորդությամբ, որի ընթացքում Տրիշայի եղբայր Փիթը անընդհատ վիճում է մոր հետ հորից բաժանման և այլ թեմաներով։ Տրիշան հեռանում է, որ չլսի նրանց, և չի կարողանում գտնել ընտանիքը արահետով թափառելուց ու հանգիստ որոնելուց հետո։ Նա սայթաքում է և գլորվում զարիթափ ամբարտակով և վերջնականապես մոլորվում՝ անտառի խորքերն ուղղվելով։ Նա իր մոտ ուներ մի շիշ ջուր, եփած հավկիթներ, մի շիշ Surge, թյուննոսի բուտերբրոդ, պոնչո, Game Boy, Twinkie խմորողեն և Walkman աուդիոփլեյեր։ Տրամադրությունը բարձրացնելու համար նա միացնում է աուդիոփլեյերը, որպեսզի տեղյակ լինի իր որոնումներից, լուրերից կամ պարզապես իր շատ սիրելի Թոմ Գորդոնի մասնակցությամբ բեյսբոլի խաղը լսի։

Երբ նա սկսում է քայլեր ձեռնարկել գոյատևելու համար, պահելով քիչ ուտելիքը, որը նա ուներ իր հետ, և ուտելու բուսականությունն օգտագործելով, իր մայրն ու եղբայրը վերադառնում են ավտոմեքենա առանց նրա և ոստիկանություն զանգահարում ու սկսում որոնումները։ Փրկակարարները որոնում են ճանապարհի երկայնքով գտնվող տարածքները, բայց այնքան հեռու չեն հասնում, որ գտնեն Տրիշային։ Աղջիկը որոշում է հետևել աղբյուրին, որի մասին նա կարդացել էր «Պրերիայի փոքրիկ տնակ» պատմվածաշարում՝ հասկանալով, որ բոլոր գետերն ի վերջո ուղղորդում են մինչև քաղաքականության օրրաններ։

Երբ ոստիկանները գիշերը դադարում են որոնումները, նա նստում է ծառի տակ, որ հանգստանա։ Ի վերջո քաղցի, հոգնածության, վախի, ծարավի ազդեցությունը Տրիշայի մոտ հալյուցինացիաներ է առաջացնում։ Նա իր շուրջն է պատկերացնում ծանոթ մարդկանց և իր սիրելի Թոմ Գորդոնին։ Պարզ չի դառնում, արդյոք տեսիլքները անտառի գերբնական ուժի, թե աղջկա պատրանքների հետևանքներն են։

Անցնում են ժամեր և օրեր, ինչ Տրիշան անտառում մոլորված է։ Ի վերջո նա սկսում է մտածել, թե շուտով կառերեսվի Անհետացածների Աստծո՝ չար արարածի հետ, որը որսում է իրեն։ Նրա փորձությունները վերածվում են իննամյա աղջկա ողջամտության համար պայքարի։ Ջլատված թոքաբորբով և մոտոլուտ մահի զգացումով՝ նա հասնում է արահետին և գտնում քաղաքակրթության հետքեր, պայքարում արջի հետ, ում նա համարում էր ծպտված Աստված։ Վախից հետո ուշքի գալով նա հասկանում է, որ սա իններորդ խաղի վերջն է և ժամանակն է խաղն ավարտելու։ Նմանակելով Թոմ Գորդոնին՝ նա ընդունում է կեցվածքը և իր աուդիոփլեյերը նետում արջի վրա ասես գնդակ, արջը նահանջում է։ Իրեն հանդիպած որսորդը Տրիշային տանում է ապահով տեղ։

Տրիշան արթնանում է հիվանդասենյակում։ Նա տեսնում է իր բաժանված ծնողներին և ավագ եղբորը, որանք սպասում էին իր մահճակալի մոտ։ Բուժքույրը ծնողներին խնդրում է հեռանալ և աղջկան հանգստանալու հնարավորություն տալ։ Իր հայրը վերջինն է հեռանում, սակայն մինչ նրա գնալը Տրիշան խնդրում է տալ Թոմ Գորդոնի ստորագրությամբ Red Sox-ի գլխարկը։ Նա երկինք է մատնանաշում, նույն կերպ, ինչպես Թոմ Գորդոնը, երբ նա ավարտում էր խաղը։

Հերոսներ

խմբագրել
  • Տրիշա (Պատրիցիա Մակֆարլենդ) — իննամյա խելացի և իր տարիքի համար ողջամիտ աղջիկ։ Հետաքրքրվում է բեյսբոլով։ Շատ է սիրում հորը։ Գրքում զարգացող գործողություններից մեկ տարի առաջ ծնողները բաժանվում են, որից հետո նա ընտանիքում «հաշտարարի» դեր է ստանձնում, ինչը նրան շատ էր մտահոգում։
  • Թոմ Գորդոն (en:Tom Gordon) — բեյսբոլիստ, ում երկրպագում էր Տրիշան։ Վեպում հանդիպում է միայն որպես հալյուցինացիա։
  • Անտառի հրեշ — հրեշ, որը ողջ ընթացքում հետապնդում էր Տրիշային։ Ուրիշ մարդկանց աչքին նա սովորական արջ է երևում։
  • Կուիլլա —Տրիշայի մայրը։
  • Լարի — Տրիշայի հայրը։
  • Փիթ — Տրիշայի եղբայրը։

Ադապտացումը

խմբագրել

Չնայած Ջորջ Ռոմեոն արդեն առաջարկվել էր որպես ֆիլմի ռեժիսոր[2]՝ նկարահանման պլանները չեղարկվեցին 2005 թվականի օգոստոսին[3]։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. «Movies Coming Soon - RopeofSilicon.com». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. «BD Horror News - Romero Talks 'Land of the Dead' Sequel!!». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել