Աղջիկը գնդի վրա

Պաբլո Պիկասոյի նկար

Աղջիկը գնդի վրա Պաբլո Պիկասոյի 1905 թվականի նկարն է։ Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունների «վարդագույն» շրջանի ամենանշանավոր գործերից է։

Աղջիկը գնդի վրա
Աղջիկը գնդի վրա
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1905
բարձրություն147
լայնություն95
նյություղաներկ, կտավ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
Ծանոթագրություններ

1913 թվականին այն Փարիզում գնեց Իվան Աբրամովիչ Մարոզովը։ Նկարը ազգայնացավ միայն հեղափոխությունից հետո և հասավ «Նոր արևմտյան գեղանկարչության պետական թանգարան», որտեղից էլ դրա կազմացրումից հետո 1948 թվականին տեղափոխվեց Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան։

Սյուժեն խմբագրել

Նկարում պատկերված է ակրոբատիկ հնարքների տիրապետող թափառաշրջիկների խումբ։ Կտավը գրեթե ամբողջությամբ զբաղեցնում են երկուսը. ճկուն մարմնամարզուհին կրկեսային համար է ցուցադրում՝ կենտրոնանալով գնդի վրա, իսկ ուժեղ ըմբիշը նստած է նրա կողքին և հանգստանում է։ ՙՙՙՆկարը համալրված է ներքին դրամատուրգիայով, որը դրված է ամբողջ ստեղծագործության հիմքում և կառոցված է համեմատությունների և հակադրություների վրա։ Կտավում պատկերված բնապատկերը իրենից ներկայացնում է արևից խանձված բլրաշատ դաշտավայր, որով ձգվում էր ճանապարհը և որտեղ էլ կանգ էր առել կրկեսի թափառական ծածկասայլը։ Բայց նկարի հետին պլանում նկարված է պատահական անցորդուհին՝ երեխայի հետ, շուն և արածող սպիտակ ձի։ Կտավի տխուր ֆոնը կարգավորում է ուրախ աուրայով վարպետները, որոնք աշխատում են ուրախ և աղմկոտ բազմության մեջ։

Ազդեցությունը խմբագրել

  • «Իմ սեր-օդապարիկ» խմբի 1998 թվականի «Սպիտակ արծիվ»ը տեսահոլովակում, «Աղջիկը գնդի վրա» նկարի հերոսները այլ նկարների հերոսների հետ «կենդանանում են»։

Գրականությունը խմբագրել

  • Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. Галерея искусства стран Европы и Америки XIX—XX դարերի Եվրոպայի և Ամերիկայի Ա.Ս. Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան — ISBN 978-5-900743-34-9.

Արտաքին հղումներ խմբագրել