Աղուէս, ուսուցողական ծրագրավորման լեզու, որը Scratch ուսուցողական համակարգի հայերեն տարբերակն է։ «Աղուէս»-ը ստեղծվել է Նաիրի ՏՏ կոնսորցիումի գործունեության շրջանակներում, «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» ջանքերով[1]։

Աղուէս ծրագրի հիմնական կերպար

Աղուէս ուսուցողական ծրագրավորման լեզուն և ծրագրային գործիքները կարող են օգտագործել բոլորը ուսուցողական նպատակով կամ պարզապես զվարճանալու համար։

Աղուէս ծրագիրը դպրոցական երեխաների մոտ զարգացնում է ալգորիթմական մտածողությունը։

Ծրագիրը հնարավոր է օգտագործել մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և այլ ճշգրիտ գիտությունների հիմնարար սկզբունքների ուսումնասիրման, փորձերի մոդելավորման և պատկերավորման, նաև անիմացիայով ուղեկցվող դասերի ձայնագրության, ինտերակտիվ արվեստ և երաժշտություն ստեղծելու համար։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ստեղծել համակարգչային խաղեր, մուլտֆիլմեր և անիմացիաներ։ Այն թույլ է տալիս սովորել ծրագրավորման հիմունքները՝ պարզապես խաղալով անիմացիոն կերպարների հետ։

Ծրագրային փաթեթը կիրառելի է ռոբոտաշինության մեջ։ Սալիկի (board)-ի վրա ներդրվում է Աղուէս ծրագրային ապահովումը, որի միջոցով սալիկը ճանաչելի է դառնում տվյալ ծրագրավորման միջավայրում, և հնարավոր է լինում շարժիչների, սենսորների, տեսախցիկի և այլ սարքավորումների ղեկավարումը[2]։ Ծրագրային ապահովումը կիրառելի է Նաիրի և ՍեՌոոբ սալիկների համար։

Աղուէս ծրագիրը բաժանված է Բեմ, Հրահանգների տիրույթ, Սցենարի տիրույթ եւ Գործիքների վահանակ հիմնական բաժիններից[3]։

Ծրագրային փաթեթը տարածվում է անվճար։ Այն անհրաժեշտ է բեռնել և տեղեկայել համակարգչում։

Բեմ խմբագրել

Բեմն այն տարածքն է, որտեղ Սցենարները կյանք են ստանում՝ կերպարները սկսում են շարժվել, իրար հետ համագործակցել։ Բեմի լայնությունը 480 միավոր է, իսկ բարձրությունը՝ 360։ Այն x-y կոորդինատային հարթություն է, որի (0, 0) կոոդինատներին համապատասխան կետը տեղակայված է կենտրոնում։ Նախագիծը ցուցադրելու համար պետք է սեղմել ՍԱՀԻԿՆԵՐԻ ՌԵԺԻՄ սեղմակ ։ Իսկ այդ վիճակից դուրս գալու համար պետք է սեղմել Esc սեղմակը։

Կերպարների ցուցակ խմբագրել

Կերպարների ցուցակը ցուցադրում է նախագծում առկա բոլոր Կերպարների մանրապատկերները։ Կերպարի Սցենարը, զգեստները կամ ձայնը տեսնելու կամ փոփոխելու համար ուղղակի պետք է սեղմել ընտրած Կերպարի մանրապատկերի վրա Կերպարների ցուցակում։ Ընտրված Կերպարը կնշվի կապույտ եզրագծով։ Կերպարը ցուցադրելու, արտահանելու, կրկնօրինակելու կամ ջնջելու համար պետք է սեղմել մկնիկի աջ սեղմակը Կերպարների ցուցակում նրա մանրապատկերի վրա։ Կերպարների դասավորությունը Կերպարների ցուցակում փոփոխելու համաչ պետք է սեղմել և տեղափոխել նրա մանրապատկերը։ Կերպարը կարող է փոփոխել իր տեսքը փոխանջատելով իր Զգեստները։ Իսկ բեմը կարող է փոխել իր տեսքը փոխանջատելով ֆոնային պատկերները։ Բեմի հետ փոխկապակցված Սցենարները, ֆոնային պատկերները և ձայնները տեսնելու և փոփոխելու համար պետք է սեղմել բեմ պատկերանշանը՝ Կերպարների ցուցակի ձախ կողմում։

Հրահանգների տիրույթ և Սցենարների տիրույթ խմբագրել

Կերպարի աշխատանքը կազմակերպելու համար անհրաժեշտ է հրահանգները քաշել Հրահանգների տիրույթից և գցել Սցենարների տիրույթ։ Դրանից հետո հրահանգն աշխատեցնելու համար ուղղակի սեղմել այն։ Սցենարներն ստեղծվում են տարբեր հրահանգներն իրար հետ միացնելու միջոցով։ Սեղմելով հրահանգներից մեկի վրա կարող եք տեսնել ամբողջ Սցենարի աշխատանքը։ Իրար միացված հրահանգները, տեղափոխելու համար պետք է մկնիկով բռնել ամենավերևում տեղադրված հրահանգից և տեղաշարժել այն։ Հրահանգների խումբը մի Կերպարից մյուսի մեջ կրկնօրինակելու համար, բավական է այն քաշել և գցել Կերպարների ցուցակում առկա այլ Կերպարի մանրապատկերի վրա։ Որոշ հրահանգներ իրենց ներսում ունեն խմբագրվող տեքստային դաշտ, ինչպես օրինակ «տեղափոխվել» հրահանգը։ Այդ հրահանգում արժեքը փոփոխելու համար անհրաժեշտ է սեղմել այդ դաշտի վրա և գրել անհրաժեշտ թիվը։ Սցենարների տարածքը մաքրելու համար անհրաժեշտ է այդ տարածքում մկնիկի աջ հարվածով բացվող մենյուից ընտրել «կարգի բերել» տողը։ Սցենարների տարածքում մեկնաբանություն ավելացնելու համար անհրաժեշտ է այդ տարածքում մկնիկի աջ հարվածով բացվող մենյուից ընտրել «ավելացնել մեկնաբանություն». Կառաջանա մեկնաբանությունների համար դեղին տարածք, որտեղ էլ կարող եք գրել տեքստը։ Որևէ հրահանգին մեկնաբանություն ամրացնելու համար անհրաժեշտ է այդ մեկնաբանությունը շարժել և ամրացնել այն հրահանգի վերևի մասում։ Մեկնաբանությունը հրահանգից անջատելու համար անհրաժեշտ է ուղղակի քաշել այն մի կողմ։

ԸՆԹԱՑԻԿ Կերպարի ՏԵՂԵԿՈւՅԹՅՈԻՆ դաշտը ցուցադրում է Կերպարի անունը, x-y կոորդինատները, ուղղությունը, արգելափակված լինել/չլինելու վիճակը և գրչի վիճակը։ Այստեղից հնարավոր է փոփոխել Կերպարի անունը։ Կերպարի ուղղությունը մատնանշում է, թե Կերպարը ո՞ր ուղղությամբ կշարժվի, եթե աշխատի «տեղափոխվել» հրահանգը (0=վերև, 90=աջ, 180=ներքև, -90=ձախ). Մկնիկի կրկնակի սեղմումը Կերպարի վրա ետ կբերի նրան իր սկզբնական վիճակին (ուղղությունը=90)։ Կերպարն արտահանելու համար անհրաժեշտ է Բեմի կամ Կերպարների ցուցակի վրա մկնիկի աջ հարվածով բացվող մենյուից ընտրել «արտահանել այս Կերպարը»։ Այս պրոցեսի արդյունքում Կերպարը կպահպանվի որպես «.Sprite» ֆայլ, որը կարող է ներմուծվել այլ նախագծի մեջ[4]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աղուէս» ծրագիր(չաշխատող հղում)
  2. «ՆԱԻՐԻ համընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. «Արմաթ». 07․22․2021. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
  4. Աղուէսի դպրոցական ուղեցույց սկսնակների համար. 19․02․2016. էջեր 5–8. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)