Աղձք պատմամշակութային արգելոց

«Աղձք» պատմամշակութային արգելոց, պատմամշակութային արգելոց Հայաստանում։ Գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք գյուղում[1][2]։

«Աղձք» պատմամշակութային արգելոց
«Աղձք» պատմամշակութային արգելոց
ՏեղագրությունԱղձք, Արագածոտնի մարզ, Հայաստան Հայաստան
Կոորդինատներ40°18′57″ հս․. լ. 44°15′20″ ավ. ե.HGЯO
Կարգավիճակպատմամշակութային արգելոց
Տարածք0.17804 հա
Հիմնադրված էմայիսի 26, 2022
Քարտեզ
 Historical and architectural complex Aghdzk Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Պատմամշակութային արգելոցը ստեղծվել է Հայաստանի 2022 թվականի մայսի 26-ի №731-Ն կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աղձք բնակավայրում, Աղձք պատմաճարտարապետական համալիրի տեղում։ Աղձքում է գտնվում Արշակունյաց թագավորների դամբարանը, որտեղ ամփոփված են՝ հեթանոս և քրիստոնյա թագավորների գերեվարված և վերադարձված մասունքները։ Դամբարանը հավանաբար կառուցվել է 364 թվականին[1]։ Արգելոցի տարածքը կազմում է 0.17804 հեկտար[2]։

Նշանակությունը խմբագրել

Արգելոցի ստեղծումը պայմանավորված է՝ Հայաստանի 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4․9 կետի «Մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը և միջազգային զբոսաշրջային շուկայի համար Հայաստանի հասանելիության բարձրացումը» պարբերությամբ[1]։

Պեղումներ խմբագրել

Պատմաճարտարապետական համալիրում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (բաղակացած՝ 5 աստիճաններից), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը». ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. 27.05.2021. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  2. 2,0 2,1 «Հայաստանի կառավարության որոշում 26 մայիսի 2022 թվականի N 731-Ն». Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ. 26.05.2021. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)