Քելվին Լ Ռեմփթնի անվան Աղի Պալատ (անգլ.՝ The Calvin L. Rampton Salt Palace Convention Center), ավելի շատ հայտնի որպես «Աղի Պալատ», կոնվենցիոն կենտրոն Յուտայի Սոլթ Լեյկ Սիթիում անվանակոչվել է Յուտայի 11–րդ կառավարիչ Քելվին Լ․ Ռեմպթնի անունով։ Աղի Պալատ անունը առաջ օգտագործվել է երկու այլ վայրերի կողմից Սոլթ Լեյկ Սիթիում։

Աղի պալատ

Առաջին Աղի պալատը

խմբագրել

Պատմական առաջին Աղի պալատը, կառուցված 1899 թվականին, ճարտարապետ Ռիչարդ Ք․ Ա․ Քլեթթինգի կողմից, պատկանում էր Ջոն Ֆրանկլին Հիթին։ Պալատը գտնվում էր 900 Սաութ Սոլտ Լեյկ Սիթիի Ստեյտ սթրիթի և Մեին ստրիթի միջև։ Այն ուներ պարասրահ, թատրոն և մրցուղի։ Պալատը հրդեհվեց 1910 թվականի օգոստոսի 29–ին և նրա տեղում կառուցվեց Մաջեսթիք Հոլլը (Majestic Hall)։

Երկրորդ Աղի պալատը

խմբագրել
 
Աղի Պալատի կոնֆերանսի դահլիճ.

Ներկայիս Աղի պալատը

խմբագրել

Ներկայիս կոնվենցիոն կենտրոնն ունի 47,800 մ² ցուցասրահներ, 15,200մ² սրահներ, որոնք ներառում են 4,200 մ² մեծ պարասրահ և 66 հանդիպման դահլիճներ։ Աղի պալատը ծառայել է որպես Օլիմպիական Տեղեկատվական կենտրոն 2002 թվականի ձմեռային օլիմպիադայի ժամանակ։ Սոլթ Լեյկ կոնվենցիայի հիմնադրի պատվին, Սոլթ Լեյկ կոմսության Խորհուրդը քվեարկությոան արդյունքում 2007 թվականի աշնանը պաշտոնապես փոխեց Աղի Պալատ կոնվենցիոն կենտրոնի անունը վերանվանելով այն Ռեմփթոնի անվան Աղի Պալատի կոնվենցիոն կենտրոն։ Սկսած 2013 թվականից այստեղ է անցկացվում երգիծական գրքերի կոնվենցիան։ Հանրապետական նախագահական քննարկում պետք է տեղի ունենար Սոլթ Լեյկ կոնվենցիոն կենտրոնում 2016 թվականի մարտի 21–ին, սակայն այն չեղյալ հայտարարվեց այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հրաժարվեց մասնակցելուց և թեկնածու Ջոն Քեսիչն ասաց, որ ինքը չի մասնակցի առանց Թրամփի։

Ճարտարապետությունը

խմբագրել

Ձողակառույցները, որոնք պահում են տանիքը, նախագծվել են արծաթե սկուտեղի վարպետ Քենթ Սեկոյի կողմից։ Կոնվենցիոն կենտրոնի տեսանելի ամենացնցող առանձնահատկությունների մեծ մասը ձեռք է բերվել պողպատի (Hollow Structural Steel (HSS)) –ի օգտագործման շնորհիվ։

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Official website

Utah State Historical Society

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղի պալատ» հոդվածին։