Աղի պալատ, հյուրանոց` կառուցված աղի բլոկներից։ Այն գտնվում է Ույունի եզրին, որը չորացած աղի լիճ է Բոլիվիայի Անտիպլանո անապատային հարթավայրի հարավում և գտնվում է ծովի մակարդակից 3650 մետր բարձրության վրա։ Ունի 10 588 կմ² տարածք[1] և համարվում է աշխարհում ամենամեծ աղի լիճը[2]։ Հյուրանոցը կառուցվել է Բոլիվիայի Լա Պաս քաղաքից 350 կմ հարավ։

Աղի հյուրանոց
Տեսակհյուրանոց
Երկիր Բոլիվիա
Հիմնադրված է2007
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Զբոսաշրջության զարգացման շնորհիվ Ույունիում տեղի բնակիչները սկսեցին կառուցել հյուրանոցներ աղի պատնեշներից, որտեղ կարելի է գիշերել, քանի որ զբոսաշրջիկները գալիս էին բավականին հեռու վայրերից և նախքան իրենց բնակավայրեր հասնելը որևէ տեղ էր հարկավոր հանգստանալու համար։ Կառուցելու համար այսպիսի հանգստի վայր անհրաժեշտ էին շինարարական նյութեր, որոնք սակավ են այս տարածքում։ Ուստի, տրամաբանական էր կանգնեցնել հյուրանոց աղից, որը պատրաստի մատակարար է Ույունում[3][4]։ Առաջին հյուրանոցը կառուցվել է 1993֊1995 թվականներին աղի բլոկներից, Ույունի կենտրոնում և շուտով դարձավ հայտնի զբոսաշրջության կենտրոն[5][6]։ Այն ունեցել է տասներկու երկտեղանոց համարներ, մի ընդհանուր լոգարան՝ առանց ցնցուղի[3]։ Հյուրանոցի գտնվելու դիրքը անապատի կենտրոնում ստեղծում էր մի շարք սանիտարահիգենիկ խնդիրներ, քանի որ թափոնի մեծ մասը ստիպված էին հավաքել ձեռքով։ Այս թերկազմակերպումը լուրջ պատճառ հանդիսացավ շրջակա միջավայրի աղտոտման համար, և 2002 թվականին ստիպված էին հյուրանոցը քանդել[7][8]։ 2007 թվականին կառուցվեց նոր հյուրանոցը՝ Աղե պալատ անվամբ, նոր վայրում․ Ույունի արևելյան ստորոտում, Ույուն քաղաքից 25 կմ հեռավորության վրա, Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասից 350 կմ հարավ[4]։ Շինությունը կառուցելու համար օգտագործվել է մեկ միլիոն 35 սմ աղե բլոկներ, որոնք օգտագործվել են հատակի, առաստաղի, կահույքի, ներառյալ մահճակալներ, սեղաններ, աթոռներ և քանդակներ[8] ։ Սանիտարական համակարգը վերակազմակերպվել է կառավարության կանոնակարգի համաձայն[5]։ Հյուրանոցն ունի մեկ չոր շոգեբաղնիք, մեկ շոգեսենյակ, մեկ աղի ջրավազան և ջրապտույտ վաննաներ[9]։ Ինչպես հին, այնպես էլ նոր հյուրանոցում կա մի ցուցանակ, որտեղ ասվում է․ «Արգելվում է լիզել պատերը»[3][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Uyuni Salt Flat». Encyclopædia Britannica. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. «Salar de Uyuni, Bolivia». NASA Earth Observatory. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 Peter McFarrren, The Associated Press (1999 թ․ մարտի 4). «Salt hotel has a rule: No licking».(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Ben Box; Robert Kunstaetter; Daisy Kunstaetter; Geoffrey Groesbeck (2007). Peru, Bolivia & Ecuador. Footprint Travel Guides. էջ 378. ISBN 1-906098-06-9.
  5. 5,0 5,1 5,2 «Hotel Truly Is the Salt of the Earth». 2009 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  6. 6,0 6,1 «Don't Lick the Walls of the Salt Hotel». 2009 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  7. Harry Adès (2004). The Rough Guide to South America. Rough Guides. էջ 259. ISBN 1-85828-907-6.
  8. 8,0 8,1 «Palacio del Sal» (German). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Homepage of Palacio de Sal» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)