Աղթամարի կղզում
«Աղթամարի կղզում», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1915 թվականին[1]։
Աղթամարի կղզում | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1915 |
Հրատարակվել է | 1915 |
Վիքիդարան | Աղթամարի կղզում |
Պատմություն
խմբագրելԹումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1915 թվականի հունիսի 16-ին, Աղթամար կղզում[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 71-ում պահվում է ուրիշի արտագրված մի օրինակ, որի քսաներեքերորդ տողը Թումանյանն է ուղղել։ Այն եղել է «Սերը որ մեռավ», իսկ Թումանյանը փոխել է «Սիրտը որ մեռավ»[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1915 թվականի հունիսի 24-ին Վանում լույս տեսած «Աշխատանք» շաբաթաթերթի № 27-ում, այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 177-178)[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Աշխատանք» շաբաթաթերթից։