Աշխատանք (շաբաթաթերթ)

շաբաթաթերթ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշխատանք (այլ կիրառումներ)

Աշխատանք, շաբաթաթերթ (1924 թվականից՝ երկշաբաթաթերթ)։ Հայաստանի արհմիությունների խորհրդի պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1922-1925 և 1927-1929 թվականներին Երևանում։ Խմբագիրներ՝ Հարութիկ Գասպարյան, Հայկ Ազատյան, Եղիա Չուբար, Հովհհաննես Պետրոսյան և ուրիշներ։ «Արհեստակցական շարժում» հանդեսի (Երևան, 1921-1922) շարունակությունն է։ Արծարծել է արհմիության շարժման, աշխատանքի կազմակերպման և սոցիալական ապահովագրության հարցեր։ Տպագրել է երգիծական նյութեր և ծաղրանկարներ[1]։

Աշխատանք
Տեսակշաբաթաթերթ
ԽմբագիրՀարութիկ Գասպարյան, Հայկ Ազատյան, Եղիա Չուբար, Հովհհաննես Պետրոսյան
Հիմնադրվել է1922
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակության պատմություն1922-1929=
Լուծարվեց1929

1927-1929 թվականներին նկարազարդել են Հակոբ Կոջոյանն ու Մարտիրոս Սարյանը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 94, էջեր 94 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։