Աղետի աղջիկ
«Աղետի աղջիկը» (անգլ.՝ Disaster Girl) երիտասարդ աղջկա լուսանկար է, որը նայում է տեսախցիկին, իսկ նրա հետևում կրակ է վառվում[1][2][3]։
Geoshape | link | |
---|---|---|
Դիտարկման կետի կոորդինատներ | 36°5′41″N 79°16′7″W | |
Ծագման երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Ստեղծման վայր | Mebane |
2004 թվականին արված լուսանկարում պատկերված աղջիկը՝ Զոի Ռոթը, չորս տարեկան է եղել լուսանկարն անելու պահին[4]։
Լուսանկար
խմբագրելԼուսանկարում պատկերված է չորսամյա Զոի Ռոթը, որը նայում է տեսախցիկին, մինչդեռ նրա հետևում հրդեհ է բռնկվում։ Ռոթի դեմքի արտահայտությունը The New York Times-ը նկարագրել է որպես «սատանայական ժպիտ» և «նրա աչքերի գիտակից հայացքի» մասին կատակով ակնարկել է, որ նա է պատասխանատու հրդեհի համար[5]։
Պատմություն
խմբագրելՀայեցակարգ
խմբագրելԵրբ Ռոթը չորս տարեկան է եղել, նրա ընտանիքը գնացել է դիտելու այրվող տունը, որը գտնվել է Մեբանեում, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[6]։
Ռոթի ընտանիքն ապրել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Մեբանե քաղաքում գտնվող հրշեջ կայանի մոտ, և երբ նրանք դիտում էին, թե ինչպես է այրվում տունը փորձարկման համար, Ռոթի հայրը, որը սիրողական լուսանկարիչ է եղել, լուսանկարել է նրան։ Նրա հայրը 2007 թվականին մասնակցել է լուսանկարչական մրցույթին և հաղթել[7]։ Լուսանկարը հայտնի է դարձել 2008 թվականին, երբ հաղթել է JPG ամսագրի Emotion Capture մրցույթում[8]։ Ռոթը թույլտվություն էր տվել օգտագործել պատկերն ուսումնական նյութում, սակայն լուսանկարը հարյուրավոր անգամ օգտագործվել է տարբեր նպատակներով՝ առանց Ռոթ ընտանիքի համաձայնության։
Օգտագործումը որպես համացանցային մեմ
խմբագրելԱղետի աղջիկը տարածվել է որպես համացանցային մեմ, շատերը խմբագրել են լուսանկարը՝ պատկերելով Ռոթին նայելով պատմական աղետներին, ինչպիսիք են դինոզավրերի անհետացումը կամ Տիտանիկի խորտակումը[9]։ Ռոթը բարձր է գնահատել մեմերի տարածումը` ասելով, որ իրեն դուր է գալիս «տեսնել, թե որքան ստեղծագործ են մարդիկ» և որ ինքը «սուպեր երախտապարտ է վիրուսային մեմերի առարկա դառնալու ողջ փորձի համար»։
Չփոխարինելի նշանային աճուրդ
խմբագրելԱյն բանից հետո, երբ 2021 թվականի փետրվարին նամակ է ստացել՝ առաջարկով` վաճառել մեմը որպես չփոխարինելի նշան (NFT) «վեց նիշ» արժեքով, Ռոթը որոշել է վաճառել լուսանկարի NFT-ն։ 2021 թվականի ապրիլի 17-ին Ռոթը NFT-ն վաճառել է 180 եթերով կամ 486,716 ԱՄՆ դոլարով մի կոլեկցիոների, որը նույնականացված է եղել միայն որպես @3FMusic[10][11]: Ռոթ ընտանիքը պահպանում է ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը, ինչպես նաև ստացված եկամուտների 10 տոկոսի իրավունքը, երբ NFT-ն վերավաճառվում է[12]։ Ռոթի խոսքերով նա վաճառել է լուսանկարը, որպեսզի վերահսկի դրա տարածումը, երբ խորհրդակցել է Քայլ Քրեյվենի/Դժբախտ Բրայանի և Լենի Գրիների հետ, որը Հաջողակ երեխա մեմում պատկերված երեխայի մայրն է։
Ռոթը աճուրդի հասույթն օգտագործել է իր ուսանողական վարկերը մարելու համար՝ Հյուսիսային Կարոլինայի Չապել Հիլ համալսարանից խաղաղության ուսումնասիրության և հակամարտությունների լուծման բակալավրի կոչում ստանալուց հետո[13]։ 2024 թվականի դրությամբ Ռոթն աշխատում է S&P Global-ում` որպես Smart Cities & IoT վերլուծաբան[14]։
Ընդունելություն
խմբագրելThe New York Times-ից Մարի Ֆազիոն նկարագրել է լուսանկարը որպես «[ինտերնետ] մեմերի կանոնի կենսական մաս»` այն համարելով համացանցային մեմերի «Փառքի սրահի» մի մաս, ինչպես օրինակ Ձախորդ Բրայանը և Հաջողակ տղան[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Fazio, Marie (2021 թ․ ապրիլի 29). «The World Knows Her as 'Disaster Girl.' She Just Made $500,000 Off the Meme». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Gartenberg, Chaim (2021 թ․ ապրիլի 29). «'Disaster Girl' has sold her popular meme as an NFT for $500,000». The Verge.
- ↑ Pritchard, Will. «They were ancient internet memes. Now NFTs are making them rich». Wired.
- ↑ Cost, Ben; Grace, Asia (2021 թ․ ապրիլի 28). «'Disaster Girl' selling original photo behind viral meme for $473K». New York Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Fazio, Marie (2021 թ․ ապրիլի 29). «The World Knows Her as 'Disaster Girl.' She Just Made $500,000 Off the Meme». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին.

- ↑ Ellis, Maddie (2021 թ․ ապրիլի 27). «After years as a meme, 'Disaster Girl' takes control of her image — with a hefty payoff». News & Observer. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.

- ↑ «'Disaster Girl,' now 21, cashes in on NFT of her meme». WRIC-TV. 2021 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2021-10-29-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին – via Nexstar Media.
- ↑ Ellis, Maddie (2021 թ․ ապրիլի 27). «After years as a meme, 'Disaster Girl' takes control of her image — with a hefty payoff». News & Observer. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Ellis, Maddie (2021 թ․ ապրիլի 21). «After years as a meme, 'Disaster Girl' takes control of her image — with a hefty payoff». News and Observer.
- ↑ «Zoë Roth». Linked In. 2024 թ․ հունվարի 15.
- ↑ Fazio, Marie (2021 թ․ ապրիլի 29). «The World Knows Her as 'Disaster Girl.' She Just Made $500,000 Off the Meme». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ես պատահաբար դարձա մեմ» ՅուԹյուբում՝ Զոի Ռոթի հարցազրույցը