Աղախնի պատմվածքը (հեռուստասերիալ)

Աղախինի պատմվածքը (անգլ.՝ The Hanmaid's tale), ամերիկյան հեռուստասերիալ` նկարահանված ըստ կանադացի գրող Մարգարեթ Էթվուդի նույնանուն վեպի։ Սերիալի պրեմիերան կայացել է 2017 թվականի ապրիլի 26-ին[3]։

Աղախնի պատմվածքը
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա, հակաուտոպիստական գրականություն, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՍտեղծողBruce Miller?
Երկիր ԱՄՆ
ՀիմքԱղախնի պատմությունը
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Էլիզաբեթ Մոս, Ջոզեֆ Ֆայնս, Իվոն Ստրախովսկի, Ալեքսիս Բլեդել, Մադլեն Բրուեր, Էնն Դաուդ, O. T. Fagbenle?, Մաքս Մինգելա, Սամիրա Ուիլի, Բրեդլի Ուիթֆորդ, Amanda Brugel?, Սեմ Ջագեր և Զավե Էշթոն
ՊրոդյուսերՄարգարեթ Աթվուդ, Էլիզաբեթ Մոս և Nina Fiore?[1]
Նկարահանման վայրՏորոնտո, Համիլտոն, Քեմբրիջ և Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան
Եթերաշրջանների քանակ5
Սերիաների քանակ56
Էկրաններին էապրիլի 26, 2017-ից
ՀեռուստաալիքՀուլու
ԸնկերությունMGM Television
ԴիստրիբյուտորՀուլու և HBO Max
Պարգևներ
Պաշտոնական կայքէջ

2017 թվականի մայիսի 3-ին որոշվել է սկսել 2֊րդ եթերաշրջանը, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի ապրիլի 25-ին[4]։ 2018 թվականի մայիսի 2-ին Hulu-ն հայտարարել է, որ սերիալը կունենա 3-րդ եթերաշրջան[5]։

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում ապագայում, հորինված տոտալիտար աստվածապետությունում՝ Գիղեադ Հանրապետությունում:Գիղեադը, որը գտնվում է ժամանակակից ԱՄՆ-ի տարածքում, մշտապես պատերազմի մեջ է հարևան երկրների դեմ։ Ապագայում, սեռավարակների և մթնոլորտի աղտոտման պատճառով հարյուրավոր կանանցից միայն մեկը կարող է երեխա ունենալ, այդ պատճառով հանրապետությունում հասարակ խավի կանայք ուղարկվում են հատուկ ճամբարներ, որտեղ նրանց պատրաստում են իրենց միակ գործառույթին՝ երեխա ունենալու այն սպաների համար, որոնց կանայք չեն կարող անել դա։

Դերերում խմբագրել

Գլխավոր դերակատարներ խմբագրել

  • Էլիզաբեթ Մոս ֊ Ջյուն Օսբորն/Ֆրեդի, աղախին
  • Ջոզեֆ Ֆայնս ֊ հրամանատար Ֆրեդ Վոթերֆորդ
  • Իվոն Ստրահովսկի ֊ Սերենա Ջոյ Վոթերֆորդ, հրամանատարի կինը
  • Ալեքսիս Բլեդել ֊ Էմիլի/Սթիվենի/Գլենի Ջյունի ընկերուհին
  • Մադլեն Բրյուեր ֊ Ջանին/Վորենի/Դենիելի, աղախին
  • Էն Դաուդ ֊ մորաքույր Լիդիա, աղախինների վերակացուն
  • Օ․ Թ․ Ֆագբենլի ֊ Լյուք Բենքոլ, Ջյունի ամուսինը նախքան «Գիղեադ»-ը
  • Մաքս Մինգելա ֊ Նիք Բլեյն, հրամանատարի վարորդը
  • Սամիրա Ուիլի - Մոյրա, Ջյունի հին ընկերուհին
  • Ամանդա Բրյուգել ֊ Ռիտա, Վոթերֆորդի տան տնտեսուհին

Երկրորդական կազմ խմբագրել

  • Նինա Քիրի ֊ Ալմա, աղախին
  • Տատյանա Ջոնս ֊ Լիլի Ֆուլեր/Գլենի 2֊րդ, աղախին
  • Ջենեսա Գրանտ ֊ Դոլորես/ Սեմյուելի, աղախին
  • Բահիա Ուոթսոն ֊ Բրիենա/Էրիկի, աղախին
  • Սթիվեն Քունկեն ֊ հրամանատար Վոռեն Փութնեմ
  • Էվեր Քերդայն ֊ Նաոմի Փութնեմ, Վոռեն Փութնեմի կինը
  • Սիդնի Սուինի ֊ Իդեն Բլեյն (Սպենսեր), Նիքի կինը
  • Ջորդաննա Բլեիք ֊ Հանա Բանքոլ, Ֆրեդու աղջիկը, հետագայում նա անվանվում է Ագնես
  • Գրեգ Բրայք ֊ հրամանատար Ռեյ Քաշինգ
  • Բրեդլի Ուիթֆորդ ֊ հրամանատար Լոուրենս

Էպիզոդներ խմբագրել

Եթերաշրջան 1 (2017) խմբագրել

№ եթերաշրջանի մեջ Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Օրիգինալ պրեմիերայի ամսաթիվ
11"«Ֆրեդի»"
"«Ofred»"
Ռիդ ՄորանոԲրյուս Միլեր2017 թվական ապրիլի 26
Կինը փախչում է զինված մի խումբ մարդկանցից։ Նրանից խլում են իր դստերը, ու իրեն տեղափոխում աղախինների ուսուցման կենտրոն։ Հորաքույր Լիդիան այդտեղ տեղափոխված կանանց պատմում է ծնելիության մակարդակի նվազեցման մասին, եւ որ իրենք «առանձնահատուկ» են, քանի որ կարող են ծառայել աստվածաշնչյան նպատակին եւ շարունակել վերարտադրել ցեղը։ Այսպիսով Ֆրեդինն ընկնում է հրամանատար Ֆրեդ Վոթերսի ընտանիքին։
22"«Ծննդյան օր»"
"«Birthday Day»"
Ռիդ ՄորանոԲրյուս Միլեր2017 թվական ապրիլի 26
Ֆրեդինը և Գլենինը խանութում շրջելիս ավելի լավ են ճանաչում միմյանց։ Գլենինը հակադրվում է կառավարությանը և խնդրում է Ֆրեդինին միանալ իրեն։ Նիքը, հրամանատար Վոթերֆորդի վարորդը, տեղեկացնում է Ֆրեդինին հրամանատարի՝ գիշերը հանդիպելու ցանկության մասին, չնայած նրան, որ հրամանատարներին արգելված է միայնակ հանդիպել աղախինների հետ։ Նիքը նաև Ֆրեդինին հորդորում է չվստահել Գլենինին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.imdb.com/name/nm1936920/?nmdp=1&ref_=nm_flmg_shw_1#filmography
  2. https://www.emmys.com/awards/nominees-winners/2017/outstanding-writing-for-a-drama-series
  3. Petski, Denise (2016 թ․ դեկտեմբերի 16). «The Handmaid's Tale Gets Spring Premiere Date on Hulu». Deadline.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. Vilkomerson, Sara (2018 թ․ հունվարի 14). «The Handmaid's Tale: Here's the first trailer for season 2 (and a premiere date!)». Entertainment Weekly. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  5. Holloway, Daniel (2018 թ․ մայիսի 2). «'The Handmaid's Tale' Renewed for Season 3 at Hulu». Variety. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.