Աղաբույսեր

Աղաբույսեր, հալոֆիտներ (հունարեն՝ hals, սեռական հոլով՝ halos – աղ և phyton – բույս), աղակալած հողերում աճող բույսեր, հարմարված են քլորային և ծծմբաթթվային աղերով հագեցած ջրի օգտագործմանը։

Կառուցվածք և գործառույթ խմբագրել

Աղաբույսին բնորոշ է բջջահյութի բարձր օսմոտիկ ճնշումը։ Սոկուլենտներ են՝ մսոտ հյութալի ընձյուղներով, աճում են անապատներում, կիսանապատներում։ Գրունտային ջրերի բարձր մակարդակով խոնավ աղուտներում և բջջահյութում կուտակում են քլորիդներ։ Ոչ սուկուլենտ չորաձևության հատկանիշներով աճում են ավելի ցածր մակարդակի գրունտային ջրերով տեղերում և բջջահյութում կուտակում են ածխաջրեր։ Որոշ հատուկ գեղձիկների օգնությամբ աղերի ավելցուկն արտազատելով, կարգավորում են բջջահյութի օսմոտիկ կոնցենտրացիան։ Բոլոր աղ պարունակող հողերի աղակալման աստիճանի ցուցիչներ են։ Մշակաբույսերի մեջ իսկական աղեր չկան։ Որոշ անապատային արոտավայրերի երաշտադիմացկուն և աղադիմացկուն կերաբույսեր են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։