Սուսի տաճար (Էրեբունի)
Սուսի տաճար (Ահուրամազդայի տաճար), ուղղանկյուն հատակագծով փոքր տաճար Վանի թագավորությունում, Հնագույն Հայաստանի Էրեբունի քաղաք-ամրոցում, նվիրված տեղական Իվարշա (Իուբշա) աստծուն։ Այն հետագայում վերածվել է Կրակի տաճարի[1]։ Տաճարի սրբատաշ մուտքի ձախ և աջ շարվածքներում պահպանվել են երկու միանման արձանագրություններ հետևյալ բովանդակությամբ.
Սուսի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
«Իվարշա աստծուն այս տաճարը Արգիշտին, Մենուայի որդին կառուցեց։
Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ոչինչ այնտեղ չկար կառուցված։ Արգիշտին թագավոր է հզոր, թագավոր` մեծ, թագավորը Բիայնիլի երկրների, տերը` Տուշպա քաղաքի»[2]։ |
6-4-րդ դարերում Աքեմենյանների նվաճումների ժամանակ նախկին Սուսի տաճարը վերակառուցվում և նվիրվում է պարսկական Ահուրա Մազդա աստծուն։ Նորակառույց շինությանը ավելանում են օժանդակ այլ կառույցներ և ստեղծում մի մեծ պաշտամունքային համալիր[3]։ Տաճարի առաջ, բակի միջին մասում, զոհատունն էր[4]։