Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ահարոն Մամիկոնի Սահակյան, հայ պետական և քաղաքական գործիչ։ 2021 թվականի մայիսի 27-ից կառավարության որոշմամբ զբաղեցնում է Հայաստանի Կոտայքի մարզպետի պաշտոնը[1][2]։

Ահարոն Սահակյան
Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետ
 2021 թվականի մայիսի 27-ից
 
Ամուսին Ռոզա Ասատրյան

Կենսագրություն խմբագրել

Ահարոն Սահակյանը ծնվել է 1980 թվականի մարտի 30-ին Գառնի համայնքում։ 1996-2000 թվականներին սովորել է ՌԴ Դաշնային անվտանգության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում, 2001-2004 թվականներին՝ Մոսկվայի Նոր իրավաբանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետում[3]։

Գործունեություն խմբագրել

2001-2008 թվականներին եղել է «Ազգային անվտանգության ծառայության» օպեր-լիազոր։ 2008-2012 թվականներին զբաղեցրել է «Ալֆա-Ֆարմ» ՍՊ ընկերության փոխտնօրենի պաշտոնը։ 2013-2016 թվականներին աշխատել է «Կալինա-Դվին» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ 2016 թվականի նոյեմբերի 7-ին ստանձնել է Գառնի համայնքի ղեկավարի պաշտոնը։ 2021 թվականի մայիսի 27-ից կառավարության որոշմամբ զբաղեցնում է Հայաստանի Կոտայքի մարզպետի պաշտոնը։

Անձնական կյանք խմբագրել

1989-1996 թվականներին զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով։ 1995 թվականին դարձել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնության հաղթող։ Միջազգային մի շարք մրցաշարերի մեդալակիր է։ Սիրում է նաև ֆուտբոլ՝ ժամանակ առ ժամանակ մասնակցելով սիրողական խաղերի։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Կինը Ռոզա Արայիկի Ասատրյանն է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կոտայքի մարզպետ է նշանակվել Ահարոն Սահակյանը».
  2. Ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել Սահակյանը մինչ մարզպետ նշանակվելը
  3. «Ահարոն Սահակյան/ ՀՀ Կոտայքի մարզպետ».
  4. «ԱՀԱՐՈՆ ՄԱՄԻԿՈՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ».

Արտաքին հղումներ խմբագրել