Ահարոն Թրներ (անգլ.՝ Aaron Turner, նոյեմբերի 5, 1977(1977-11-05), Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ), երաժիշտ, վոկալիստ, նկարիչ և Hydra Head Records-ի հիմնադիր։ Հայտնի է «Այսիս» երաժշտախմբում ունեցած կիթառահարի և վոկալիստի դերով, որից բացի մասնակցում է մի շարք այլ նախագծերի, ինչպիսիք են Old Man Gloom-ը և Lotus Eater-ը։

Ահարոն Թրներ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1977(1977-11-05) (46 տարեկան)
ԾննդավայրՍփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգրաֆիկական դիզայներ
ԱմուսինFaith Coloccia?[1][2]
ԱնդամությունMamiffer?, Այսիս (երաժշտախումբ), House of Low Culture? և Greymachine?
Կայքaaronbturner.blogspot.com
 Aaron Turner Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ահարոնի վաղ մանկությունն անց է կացել Նյու Մեքսիկո նահանգում, որից հետո նա տեղափոխվել է Բոստոն, որտեղ դպրոց է հաճախել և հավաքել «Այսիսն» ու «Hydra Head»-ը։ 2003 թվականի հունիսին նվագախմբի հետ տեղափոխվել է Լոս Անջելես։

Ահարոնը Լոս Անջելեսում գործող Vacation Vinyl անկախ երաժշտական խանութի հիմնադիրն է։ 2009 թվականի փետրվարի վերջին Թյորները Մարկ Թոմպսոնի, Դեյվիդ Ռրտչիի և Դեյվիդ Պիֆֆերի հետ անցել է հանգստի։

2011 թվականին մարտին կնոջ՝ Ֆեյթ Քոլոուչիայի հետ ստեղծել են SIGE անունով մեկ այլ ապրանքանիշ, որի գլխավոր նպատակը Mamiffer խմբի ստեղծագործությունները տարածելն է։

Անձնական կյանք խմբագրել

Թրները ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Սպրինգֆիլդ քաղաքում 1977 թվականին։ Երբ Ահարոնը փոքր էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Նյու Մեքսիկո։ Նրա մայրն առաջադեմ ուսուցչուհի էր, իսկ հայրը՝ գրող, հիմնականում ոչ գեղարվեստական ոլորտներում։ Ահարոնն իր հասակ առնելը նկարագրել է որպես «ստեղծագործական դաստիարակություն», որն անցել է ծնողների և ընտանիքի գրող, նկարիչ և լուսանկարիչ ընկերների ազդեցության տակ։ 12 տարեկանում սկսել է ծխել մարիխուանա, քանի որ «Նյու Մեքսիկոյում դա գրեթե բոլոր երեխաներն էին անում»։ 17 տարեկանում հիմնել է մի ընկերություն, որը փոստային ծառայության միջոցով վաճառում էր հին և հազվագյուտ պանկ ռոք ձայնագրությւոններ։ Հետագայում տեղափոխվել է Բոստոն, ընդունվել Բոստոնի գեղարվեստի դպրոց, իսկ 1995 թվականին սկսել է երաժշտություն գրել։ 1997 թվականից ի վեր Hydra Head-ը սկսել է համարվել փոքր, բայց հարգված ապրանքանիշ։ Թյորներն իր ծանր աշխատանքը բացատրում է որպես փախուստ ձանձրույթից։

Ես մեծացել եմ Նյու Մեքսիկոյում և չեմ կարող ասել, որ սա երկրի ամենամշակութային վայրն է։ Երբ ես հետաքրքրվեցի Սթրեյթ էդջ շարժումով և դադարեցի թմրանյութեր ընդունել, ես հասկացա, որ այնտեղ այլևս անելիք չունեմ։ Սա դարձել է իմ արտադրողականության հիմքը։ Ես երբեք շատ հաղորդակցվելու կարիք չեմ ունեցել, ուստի բավականաչափ ժամանակ ունեի։ Երաժշտությունը միշտ կազմել է իմ կյանքի շատ մեծ մասը։ Կարծում եմ, որ այս ամենն ինձ դարձրել է այն, ինչ կամ։

2009 թվականի կեսին Ահարոնը Լոս Անջելեսից տեղափոխվել է Սիեթլ իր ապագա ընկերուհու՝ Ֆեյթ Քոլոուչիայի հետ։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել այդ տարվա սեպտեմբերին։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահարոն Թրներ» հոդվածին։