Ահաբեկչություն Քաբուլում (2017)

Ահաբեկչություն Քաբուլում, ահաբեկչական գործողություն, որը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 31-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում։ Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 08:25-ին[2]: Ըստ նախնական տվյալների, մահացել է 80, վիրավորվել, ավելի քան, 350 մարդ[2][3][4][5]։ Որևէ ահաբեկչական խմբավորում դեռևս պատասխանատվությունը իր վրա չի վերցրել։ Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ։ Մեքենան կայանված է եղել Քաբուլի կենտրոնական հատվածում, որը քաղաքաբնակների կարծիքով եղել է ամենաանվտանգ վայրը ողջ Աֆղանստանում։ Այստեղ մտնելու համար մի քանի անցակետեր պետք է անցնել[2][4]։

Ահաբեկչություն Քաբուլում
Տեսակcar bombing? և իրադարձություն
Երկիր{{{2}}} Աֆղանստան
Գրոհի վայրՔաբուլ
ՏեղադրանքՔաբուլ[1]
Տարեթիվ2017 թվականի մայիսի 31
Գրոհի միջոցպայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ
Զոհվածներ80+
Վիրավորներ350+
Կազմակերպիչներդեռևս անհայտ

Նախապատմություն խմբագրել

Ապրիլին թալիբները հայտարարել էին, որ իրենց գրոհայինների նոր թիրախներ հանդիսանալու են արտասահմանյան ուժերը[6]։ Մինչ այդ, ԱՄՆ-ն հայտարարել էր, որ զինված նոր ջոկատներ է ուղարկելու երկիր՝ կայունացնելու Աֆղանստանում տիրող իրավիճակը[4]։

Հարձակում խմբագրել

Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի կենտրոնում՝ առավոտյան աղոթքի ժամին։ Պայթյունից մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է Գերմանիայի դեսպանատունը[7]։ Դեսպանատան շենքը պայթյունի արդյունքում վնասվել է[7]։ Ճապոնիայի դեսպանատան երկու աշխատակիցներ վիրավորվել են[3]։

Արձագանքներ խմբագրել

  • Թալիբան շարժումը հերքել է իր մասնակցությունը ահաբեկչությանը[2]։
  •   Հնդկաստան- Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջը հայտարարել է, որ իրենց դեսպանատան աշխատակիցները գտնվում են անվտանգ տարածքում[3]։ Վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Հնդկաստանը կանգնած է Աֆղանստանի կողքին՝ ահաբեկչության դեմ պայքարում։ Նա հավելել է, որ ահաբեկչության բոլոր տեսակների դեմ միահամուռ պայքար պետք է ծավալի միջազգային հանրությունը[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Des dizaines de morts dans un attentat au camion piégé dans le quartier diplomatique de Kaboul (ֆր.) // site web de France 24 — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Kabul bomb: Dozens killed in Afghan capital's diplomatic zone». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 31. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Kabul blast: At least 80 killed & over 350 wounded in explosion in Afghan capital's embassy district». RT International (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  4. 4,0 4,1 4,2 CNN, Ehsan Popalzai and Faith Karimi. «Afghanistan explosion: 80 killed in blast near diplomatic area». CNN. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  5. «אפגניסטן: 80 הרוגים בפיצוץ ענק ליד שגרירות גרמניה». Ynet (եբրայերեն). 2017 թ․ մայիսի 31. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  6. «Afghan Taliban announce spring offensive». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 28. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  7. 7,0 7,1 Mashal, Mujib; Abed, Fahim (2017 թ․ մայիսի 31). «Kabul Bombing Kills at Least 80, Shaking City Center». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  8. «Huge bomb blast kills dozens, wounds hundreds in Afghan capital». Reuters. 2017 թ․ մայիսի 31. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  9. Modi, Narendra (2017 թ․ մայիսի 30). «India stands with Afghanistan in fighting all types of terrorism. Forces supporting terrorism need to be defeated». @narendramodi. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.