Ահաբեկչություն Չեհբեհարում
Ահաբեկչական գործողություն Չեհբեհարում (պարս.՝ بمبگذاری در چابهار (۱۳۸۹)), գործողություն, որը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 15-ին Իրանի Չեհբեհար քաղաքում։ Ահաբեկչության արդյունքում զոհվել է ամենաքիչը 39 մարդ։
Ահաբեկչություն Չեհբեհարում | |
---|---|
Սիստան ու Բելուջիստան | |
Տեսակ | մահապարտի ինքնապայթեցում |
Երկիր | Իրան |
Գրոհի վայր | Չեհբեհար քաղաքի մզկիթ, Սիստան ու Բելուջիստան |
Տեղադրանք | Չաբահար |
Գրոհի նպատակ | շիական ուխտավորներ |
Տարեթիվ | 2010 թվականի դեկտեմբերի 15 |
Զենք | պայթուցիկ սարք |
Զոհվածներ | 39 |
Վիրավորներ | 95+[1] |
Ահաբեկիչների քանակ | 2 |
Ահաբեկիչներ | Ջունդալլա ահաբեկչական խմբավորման զինյալներ |
Կազմակերպիչներ | Ջունդալլա |
25°17′01″ հս․ լ. 60°37′25″ ավ. ե.HGЯO |
Իրադարձությունների ընթացք խմբագրել
Հարձակումն իրագործվել է ուխտավորների վրա Շախսեյ-վախսեյի օրը (շիաների մոտ այդ օրը 680 թվականին Քերբելայում սպանված Հուսեին իմամի հիշատակման օրն է)։ Զոհերի թվում կային նաև կանայք և երեխաներ[2]։
Ահաբեկիչների թիվը եղել է երկու։ Նրանցից մեկը ձերբակալվել է։ Սուննի իսլամի հետևորդ Ջունդալլա ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը[2]։
Սիստան ու Բելուջիստան խմբագրել
Սիստանն ու Բելուջիստանը համարվում է Իրանի ամենաաղքատ գավառներից մեկը։ Դրա տեղադրությունը նաև առանցքային դեր է խաղում թմրանյութերի միջազգային առևտրի երթուղում[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «PressTV - 'Chabahar terror attack aimed at Islam'». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Iran suicide bombing: Chabahar mosque hit by attack» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17-ին.