Ահաբեկչություն Թունիսում (2019)
Ահաբեկչական գործողություն Թունիսում, տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 27-ին, երբ երկու մահապարտ ահաբեկիչներ ինքնապայթեցում են կատարել Թունիսի երկու շրջաններում, պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության սպա, վիրավորվել է 9 մարդ։ Նույն օրն ավելի ուշ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Իսլամական պետություն ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունը[1]։ Հարձակումը տեղի է ունեցել Թունիսի նախագահ Բեջի Քաիդ Էս Սեբսիի հոսպիտալացման օրը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում[2]։ Բացի այդ, հարձակումը տեղի է ունեցել Սուսի երկու հյուրանոցներում զանգվածային հրաձգության քառամյա տարելիցի հաջորդ օրը[3]։ Հարձակումն այդպիսի երրորդ միջադեպն է եղել մեկ շաբաթում և տեղի է ունեցել տուրիստական սեզոնի ամենաթեժ պահին, երբ Թունիսը պատրաստվում էր աշնանային խորհրդարանական ընտրություններին[4]։
Ահաբեկչություն Թունիսում | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական ակտ |
Տեղադրանք | Թունիս |
Տարեթիվ | հունիսի 27, 2019 |
Վիրավորներ | 8 |
Առաջին ինքնապայթեցումը տեղի է ունեցել Թունիսի Շառլ դը Գոլ փողոցում՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Հարձակման թիրախը ոստիկանական պարեկապահակետն էր. պայթյունը սպանել է մեկ սպայի և վիրավորել չորս հոգու, այդ թվում ևս մեկ սպայի և երեք քաղաքացիական անձանց[5]։ Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել Թունիսի Ալ Կարջանի շրջանի ազգային գվարդիայի բազայի վրա[6]։
Թունիսում Իսլամական պետության վերջին խոշոր ահաբեկչական հարձակումները, որոնք նախորդել էին հունիսի 27-ի հարձակումներին, տեղի են ունեցել 2015 թվականին (մարտին Բարդոյի ազգային թանգարանում ահաբեկչություն[7], հունիսին Սուսի զբոսաշրջային հանգստավայրի վրա հարձակում և նոյեմբերին նախագահական թիկնապահներով ավտոբուսի պայթյուն) և 2018 թվականին (մահապարտ-ահաբեկչի ինքնապայթեցման հետևանքով վիրավորվել են հանրապետության մայրաքաղաքի 15 խաղաղ բնակիչներ[8])։
Ահաբեկչությունից հետո՝ 2019 թվականի հուլիսի 5-ին, Թունիսի վարչապետ Յուսեֆ Շահեդը, վկայակոչելով անվտանգության նկատառումները, արգելել է նիկաբ կրել պետական հաստատություններում՝ արգելքի անհապաղ ուժի մեջ մտնելով։ Որոշումը, որի մասին հաղորդվել է պետական զանգվածային լրատվության միջոցներում, ընդունվել է երկրում անվտանգության բարձր միջոցառումների ռեժիմի ժամանակաշրջանում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Islamic State claims suicide attacks on police in Tunisian capital». Reuters (անգլերեն). 2019 թ․ հունիսի 27.
- ↑ «Tunisia's President Essebsi suffers 'severe health crisis'». www.aljazeera.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 27.
- ↑ Aliriza, Fadil; Walsh, Declan (2019 թ․ հունիսի 27). «Suicide Bombers Attack Security Forces in Tunisia». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331.
- ↑ 4,0 4,1 «Tunisia bans face veils in public institutions after bombing». www.aljazeera.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 5.
- ↑ «Tunis suicide bombs kill police officer, injure at least 8». www.euronews.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 27.
- ↑ «Twin suicide attacks rock central Tunis». www.aljazeera.com (անգլերեն). 2019 թ․ հունիսի 27.
- ↑ Siddique, Haroon; Tran, Mark (2015 թ․ մարտի 18). «Tunisia terror attack: 19 dead after gunmen storm museum». The Guardian (անգլերեն). ISSN 0261-3077.
- ↑ «Woman blows herself up in Tunis». BBC News (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 29.