Ակրոբատը և երիտասարդ Արլեքինը

իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը


«Ակրոբատը և երիտասարդ Արլեքինը» (ֆր.՝ Acrobate et jeune Arlequin), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի աշխատանքը, որը նկարվել է կտավի վրա 1905 թվականին՝ Վարդագույն շրջանում։ Չափը՝ 191,1 × 108,6 սմ։

Picto infobox artiste.png
Ակրոբատը և երիտասարդ Արլեքինը
Պատկեր:Ակրոբատը և երիտասարդ Արլեքինը. Պաբլո Պիկասո.jpeg
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1905[1]
բարձրություն191,1 սանտիմետր[1]
լայնություն108,6 սանտիմետր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԲարնսի հիմնադրամ[1]
հավաքածուԲարնսի հիմնադրամ[1][2]
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագրությունԽմբագրել

 
Բատո Լավուար, մոտ 1910 թվական

1904 թվականից Պիկասոն Ֆեռնանդա Օլիվիեի հետ ապրում էր Մոնմարտրի փարիզյան հանրակացարանում ՝ Բատո Լավուարում։ Նրանք հանդիպել էին այստեղ՝ Ռավինյան փողոցի թիվ 13 տանը, ուր Ֆեռնանդան գալիս էր որպես մոդել նկարիչների համար։ Նրանք երջանիկ էին մի քանի տարի, և սա էր հնարավոր պատճառներից մեկը, որ Պիկասոն հրաժարվեց Կապույտ շրջանի մռայլ ոճից և սկսեց ավելի վառ աշխույժ տեսարաններ նկարել օխրա-վարդագույնով։ Նա հաճախ էր այցելում մոտակայքում գտնվող Մեդրանոյի կրկեսը՝ գալիս էր կուլիսներ և նկարում դերասաններին։ Նրանց ներքին ազատությունն ու մարգինալությունը գրավում էին նկարչին։ Կրկեսի ակրոբատները, մարզիկները և ծաղրածուները նրա համար ոգեշնչման նոր աղբյուր դարձան[3]։

Ակրոբատը և երիտասարդ Արլեքինը ցուցադրված են քաղաքի ֆոնին մինչ փողոցային ներկայացման մեկնարկը։ Բարձրահասակ ու մի փոքր ծռված ակրոբատը կարմիր տաբատով է։ Աջ ձեռքում նա թուր է պահում, իսկ ձախը դրել է երիտասարդ Արլեքինի ուսին։ Նրա տխուր աչքերը անթարթ հայացքով նայում են հեռու։ Իսկ Արլեքինը, ընդհակառակը, կարծես թե հանգիստ ու ինքնավստահ է։ Կտավը, որը բավականին պայմանական է ոճով, արտացոլում է հասարակության մեջ նկարիչների դիրքի թեման, որտեղ նրանց ծաղրում են և համարում սոցիալական վտարանդիներ։

1920 թվականի մարտին «Արվեստ և փիլիսոփայություն»[4] գրախոսության մեջ տպագրվեց Պիկասոյի «Ակրոբատը և երիտասարդ Արլեքինը» աշխատանքը։ Ներկայումս այն Բարնսի հիմնադրամի մշտական ​​հավաքածուի մի մասն է (Փենսիլվանիա, ԱՄՆ)[5]։

ԾանոթագրություններԽմբագրել