Ակտիվ դիմադրություն, փոփոխական հոսանքի շղթայի լրիվ դիմադրության էլեկտրական էներգիա կլանող մասը։ Ակտիվ դիմադրությունը P ակտիվ (կլանված) հզորության հարաբերությունն է I հոսանքի գործող արժեքի քառակուսուն՝

։ Հաղորդչի կտրվածքով փոփոխական հոսանքի անհամասեռ բաշխվածության (սկին էֆեկտ), մրրկային հոսանքների և հիստերեզիսի վրա ծախսվող էներգիայի պատճառով ակտիվ դիմադրությունը մեծ է հաստատուն հոսանքի դիմադրությունից։ Ակտիվ դիմադրությունը փոփոխական հոսանքի շղթայի դիմադրությունների եռանկյան էջն է։

Ակտիվ դիմադրությունը ակտիվ հաղորդականության հետ կապված է

առնչությամբ, ուր Z-ը շղթայի լրիվ դիմադրությունն է։

Իմպենդանսի հետ ակտիվ դիմադրությունը կապված է

առնչութւամբ, որտեղ -ը իմպեդանսն է (լրիվ դիմադրությունը), -ը՝ ակտիվ դիմադրության մեծությունը, -ը՝ ռեակտիվ դիմադրության մեծությունը, -ն՝ կեղծ միավորը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 231