Ակտիվացրած կավեր, վերամշակված բնական կավեր, որոնք ունեն ընտրողական ադսորբող հատկություն։ Պարունակում են ակտիվ կենտրոններ, որոնք երբեմն կլանվող նյութերի հետ փոխազդում են քիմիապես։

Ստացում խմբագրել

Ակտիվացրած կավերը ստացվում են ֆլորիդինային և բենթոնիտային կավերից, որոնցից առաջինները բնական վիճակում արդեն ակտիվ են և ենթարկվում են միայն ջերմամշակման (150-400 °C), իսկ բենթոնիտները նախ մշակում են թթուներով։

Կիրառություն խմբագրել

Ակտիվացրած կավերը օգտագործվում են հիմնականում նավթի և սննդի արտադրության մեջ՝ քսայուղերի, ձեթերի, գինու, գարեջրի և այլ նյութերի մաքրման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 232