Օձերիզներ, բարակ, գունավոր թղթաժապավեններ, որոնք հիմնականում դուրս են թափվում «պայթող» տուփիկի միջից։ Օգտագործվում են որպես տոնական զարդարանք (Ամանորին, տարեդարձի, կառնավալի, շքերթի և այլ հանդեսների ժամանակ)։ Գործածվում է նաև «սերպանտին» անվանումը, որը ծագում է լատիներեն serpens (օձ) բառից։

Luftschlangen.JPG

Օձերիզի մեկ այլ տեսակ դուրս է թափվում սփրեյի (ցողիչի) միջից։ Այդ դեպքում գունավոր ժապավենները ոչ թե թղթից են, այլ հեղուկ պլաստմասից (անգլերեն այն կոչվում է aerosol string)։