Ակումբում (Տիմատիի երգը)

Տիմատիի երգը

«Ակումբում» (ռուս.՝ В клубе), Տիմատիի դեբյուտային սինգլն է, որը ներառված է նրա «Black Star by Timati» ալբոմում։ Երգը ձայնագրված է ռուս DJ Dlee-ի մասնակցությամբ, ով նաև այդ ալբոմի պրոդյուսերն էր։ «Ակումբում» սինգլը ուղեկցում է Տիմատիի «Black Star by Timati» ալբոմի մուտքը։

«В клубе»
Տիմատիի սինգլը
«Black Star by Timati» ալբոմից
Թողարկված2006
Ֆորմատթվային դիստրիբուտիա
Ձայնագրված2006
Ժանրհիփ-հոփ
ԵրգահանDJ Dlee
Տևողություն4:26
ԼեյբլBlack Star Inc
ՊրոդյուսերDJ Dlee
Տիմատիի սինգլների ժամանակագրություն
«В клубе»
()
«2007»

Տեսահոլովակ խմբագրել

«Ակումբում» երգի տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում 2006 թվականի նոյեմբերի 2-ին։ Հոլովակի ռեժիսորը Կոնստանտին Չերեպկովն է (SEVER Production Co.)[1]: Հոլովակում մասնակցություն են ունեցել Ժաննա Ֆրիսկեն, Անաստասիա Կոչետկովան, Սերգեյ Զվերևը, Բոգդան Տիտոմիռը, Ռատմիռ Շիշկովը, Պյոտոր Լիստեռմանը և այլք։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2006 թվականի դեկտեմբերի 7-ին[2]։ Տեսահոլովակը այդ ժամանակների ամենաթանկ հիփ-հոփ հոլովակն էր Ռուսաստանում։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

# ԱնվանումԵրաժշտություն Տևողություն
1. «В клубе»  DJ Dlee, garage.raver 4:26

Մաս 2 խմբագրել

«Ակումբում (մաս 2)» Տիմատիի «Ակումբում» երգի երկրորդ մասն է։ Հիթը ձայնագրվել է MC Walter-ից VIP77 և neo-soul/r'n'b արտիստի՝Music Hayk-ի հետ համատեղ։ Երգի պրեմիերան կայացել է 2007 թվականի հունիսի 30-ին։ Երգի այս տարբերակի համար տեսահոլովակ չի նկարահանվել։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել