«Ախրապատին» (արաբերեն ակրաբադին - դեղաբանություն), հայ հին գրականության մեջ այս անունով են կոչվել թարգմանական կամ ինքնագիր դեղաբանական և դեղագործական գրվածքները։

Պատմություն խմբագրել

XII դարում Մխիթար Հերացին օգտագործել է արաբական ակրաբադին ձևը, բայց հետագա դարերում, միջին հայերենի ազդեցությամբ ձևափոխվելով, դարձել է ախրապատին։

«Ախրապատին»–ներ ունեն հայ բժիշկներ Ամիրդովլաթ Ամասիացին, Գալուստ Ամասիացին և ուրիշներ։ Բժշկական ձեռագրերում կան նաև «ախրապատին» խորագրով կամ անխորագիր դեղաբանական բազմաթիվ անանուն երկեր, որոնք ընդհանրապես ուրույն հեղինակություններ են, իսկ երբեմն նաև տարբեր աղբյուրներից խմբագրված երկեր (Երևանի Մեսրոպ Սաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 412, Թբիլիսիի Կ. Կեկելիձեի անվան ձեռագրերի ինստիտուտ, հայերեն ձեռագիր № 210 և այլն)։

Գրականություն խմբագրել

  • Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, էջ 468–76
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 204