Ախպերս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Գավաշի գավառակում։ Գտնվում էր Ոստան գյուղաքաղաքից հարավ-արևմուտք, Վանա լիճ թափվող գետակներից մեկի ափին, Նարեկա վանքից մոտ 4 կմ հարավ, նեղ ձորահովտում։

Արևմտյան Հայաստանի բնակավայրեր
Ախպերս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԳավաշի գավառակ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունախպերսցի

Պատմություն խմբագրել

Ախպերսն ամայացել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, իսկ մյուսը ապաստանել Արևելյան Հայաստանում։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 39 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ախպերսն ուներ հայկական եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական ուսումնարան[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 120 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 201