Ախիլիա
Ախիլիա (հին հունարեն՝ ἀ - ժխտական մասնիկ և χυλός - հյութ), աղաթթվի և պեպսինի բացակայությունը ստամոքսահյութում։
Ախիլիա | |
---|---|
Տեսակ | հիվանդություն |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
ՀՄԴ-10 | K31.8 և K86.8 |
Ստամոքսի ինքնուրույն հիվանդություն է (գեղձերի ապաճում) կամ ստամոքսի քաղցկեղի, տուբերկուլոզի, քրոնիկական մալարիայի, չարորակ սակավարյունության ախտանիշ։
Ախտորոշում
խմբագրելԱխտորոշման համար անհրաժեշտ է ստամոքսահյութի հետազոտություն։
Բուժում
խմբագրելԲուժումը՝ դյուրամարս սնունդ, աղաթթվի, պեպսինի, ենթաստամոքսային գեղձի պատրաստուկների ընդունում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 199)։ |