Ախալցխայի ճակատամարտ (1828)

Ախալցխայի ճակատամարտ (վրաց.՝ ახალციხე ბრძოლა, ռուս.՝ Ахалцихское сражение, թուրքերեն՝ Akhaltsikhe Savaşı), ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1828 թվականի օգոստոսի 9-ին (մեկ այլ աղբյուրում նշվում է օգոստոսի 21-ին) օսմանյան տիրապետության ներքո գտնվող Ախալցիխա (Վրաստանի ժամանակակից Ախալցխա քաղաք) բերդի շրջակայքում[1]։

Ախալցխայի ճակատամարտ
Թվականօգոստոսի 9 (21), 1828
Մասն էՌուս-թուրքական պատերազմ (1828-1829)
ՎայրԱխալցխա (ներկայիս Վրաստանի տարածքում)
ԱրդյունքՌուսական զորքերի հաղթանակ
Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրությունՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Ռուսական կայսրություն Իվան ՊասկևիչՕսմանյան կայսրություն Քիոս Մեհմեդ փաշա
Կողմերի ուժեր
9000-17 000 մարդ30 000 մարդ
Ռազմական կորուստներ
մոտ 4002000 սպանված, 500 գերեվարված

Ճակատամարտը համարվում է 1828-1829 թվականներին ռուս-թուրքական պատերազմի կարևոր ռազմավարական մարտերից մեկը։ Ռուսական զորքերին գլխավորում էր հանրաճանաչ ռազմական առաջնորդ Իվան Պասկևիչը, իսկ օսմանյան ուժերին՝ Քիոս Մեհմեդ փաշան։

Վաղ առավոտյան բռնկված ծանր ամրպոպը ստիպում է երկու պետությունների բանակներին օգտագործել միայն սառը զենք։ Ռուսական զորքերը ի տարբերություն օսմանյանի շատ ավելի զարգացած էին և դա է պատճառը, որ ռուսները սակավ կորուստներով կարողացան գրավել Ախալցխա քաղաքը և նրա բերդը։

Օսմանյան զորքերը դիմել են փոխուստի միայն օգոստոսի 16-ին և այս օրն էլ համարվում է ճակատամարտի ավարտի ամսաթիվը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сражение у крепости Ахалцих». www.hrono.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.