Ալ-Մուհասսանի շրջան

շրջան

Ալ-Մուհասսանի շրջան, (արաբ․՝ ناحية موحسن‎‎) Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Դեյր-էլ-Զորի գավառի 7 շրջաններից մեկը։

Ալ-Մուհասսանի շրջան
արաբ․՝ ناحية موحسن‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԴեյր-էլ-Զորի մարզ
Դեյր-էլ-Զորի գավառ
ՎարչկենտրոնԱլ-Մուհասսան
Հիմնական լեզուԱրաբերեն
Բնակչություն (2004)35 113
Տարածք1512,97
Ժամային գոտիUTC+2

Վարչական կենտրոնն է Ալ-Մուհասսան քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 35 113 բնակչություն[1]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։

Ունի 5 գյուղ և ավան՝

  • Ալ-Աբդ (արաբ․՝ العبد‎‎)
  • Ալ-Մարիիա (արաբ․՝ المريعية‎‎)
  • Ալ-Տուբ (արաբ․՝ الطوب‎‎)
  • Տաբիա Շամիա (արաբ․՝ طابية شامية‎‎)
  • Կիտաաթ ալ-Բուլեյլ (արաբ․՝ قطعة البوليل‎‎)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սիրիայի մարդահամար,2004