Ալք (երաժշտական խումբ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
«Ալք» խումբը (ոճ՝ heavy metal) կազմավորվել է 1995 թ.-ին Վանաձոր քաղաքում։ Խմբի ակունքներում կանգնած է առաջին հերթին կիթառահար Արթուր Բարսեղյանը, որն 1990-ակա թթ.-ից հանդես է եկել մի շարք վանաձորյան ռոք-խմբերի կազմում։ Խումբն այլ անվանումով սկսեց փորձերը հետևյալ կազմով՝ Արթուր Բարսեղյան (կիթառ), Դավիթ Գրիգորյան (հարվածայիններ) և Վահե Տերտերյան (բաս)։ 1995 թ. ամռանը խմբին վոկալիստի դերում միացավ Անդրեյ Ափոյանը, և այն ստացավ իր «Ալք» անվանումը (ալք՝ ալեր, դևեր)։ Ոճային առումով խումբն ընտրեց իր համար միակ ընդունելի տարբերակը՝ Black Sabbath խմբի կողմից սկիզբ դրաց դանդաղ և մռայլ heavy metal-ը, որն ավելի դիպուկ կլիներ դասել որպես doom metal։ Խումբը շարունակեց իր փորձերը Վանաձորի «Սպայի տան» տարածքում, իսկ աշնանը իր օրիգինալ երաժշտական նյութով առաջին անգամ ելույթ ունեցավ քաղաքի զորամասերից մեկում։ Ապա կայացան երլույթներ քաղաքային հրապարակում և համարեգներ տիկնիկային թատրոնի դահլիճում։ Ապա խումբը տեղափոխվեց Վանաձորի «Ինտերկապ» հեռուստահնկերության տարածք, որտեղ շարունակեց փորձերն ու նոր նյութի պատրաստումն ու մշակումը։ 1996 թ. հուլիսին խումբն սկսեց ձայնագրվել Էդուարդ Բաբաջանյանի «Ունիվերսալ» ստուդիայում։ Երկու շաբաթվա աշխատանքի արդյունքն էր (ի դեպ, ձայնագրության արժեքը կազմեց 100 ԱՄՆ դոլար) 7 գործերից բաղկացած ալբոմը։ 1996 թ. աշնանը Վահե Տերտերյանը միացավ ՀՀ ԶՈՒ շարքերին և խումբը, փաստորեն, կազմալուծվեց։ 1998 թ. ամռանը Երևանում սկսվեց ռոքի հերթական վերածնունդը՝ «Rock’N’PAK» փառատոնի տեսքով։ Փառատոնին նախապատրաստվելու առիթով Անդրեյ Ափոյանը որոշեց իր երևանցի ընկերների օգնությամբ վերականգնել խումբը, որն արդեն պիտի հանդես գար փոքր-ինչ փոփոխված ոճով՝ death-doom metal։ Խմբում բացի Անդրեյից ընդգրկվեցին հին երևանյան մեթալիստներ Էդվարդ «Thrash» Այվազյանը (ռիթմ-կիթառ), Էդ «Top» Թոփչյանը (սոլո-կիթառ), Արշակ «Կլապ» Լեպյանը և Կարեն «Դագաղ» Գրիգորյանը։ Հետաքրքիր և սկանդալային ելույթին հաջորդեց ելույթը նույն թվականի աշնանը «Նաիրի» կինոթատրոնի տարածքում կազմակերպված «Helloween» փառատոնին։ Դրան հաջորդեց շուրջ 15 տարի տևած լռությունը։ Սակայն, 2013 թ. մարտին Անդրեյ Ափոյանը կրկին որոշեց վերականգնել խումբը՝ ստանձնելով նաև ռիթմ-կիթառահարի դերը։ Խումբն ստացած հետևյալ պատկերը՝ Անդրեյ Ափոյան (վոկալ, ռիթմ-կիթառ), Հովհաննես Կուլողլյան (սոլո-կիթառ), Արսեն «Pinhead» Հակոբյան (բաս-կիթառ), Հարություն Քեշիշյան (հարվածայիններ) և Արմեն Միրզաբեկյան (ստեղնայիններ)։ 3 ամիս փորձերից հետո 2013 թ. մայիսին խումբն իր ելույթվ բացեց Արսեն Հակոբյանի կողմից կազմակերպված Metal Attack փառատոնը։ Ամռանը խմբին միացավ հին հարվածային Էդգար Պետրոսյանը, խումբը տարածք վարձեց և մինչ այժմ շարունակում է փորձերը։
Ալք | |
---|---|
Երկիր | Հայաստան, Վանաձոր |
Ժանրեր | Հևի մետալ (կամ պարզապես 《Ժեշտ》) |
Գործունեություն | 1995 – ներկա |
Լեյբլ | Indie |
Կայք | MySpace |
Անդամներ | |
Անդրեյ Ափոյան Արթուր Բարսեղյան Վահե Տերտերյան Դավիթ Գրիգորյան |