Ալպիական վարդ (հյուրանոց)

հյուրանոց Մոսկվայում

«Ալպիական վարդ» հյուրանոց (ռուս.՝ Гостиница «Альпийская роза»), պատմական շենք Մոսկվայի կենտրոնում (Պուշեչնայա փողոց տուն 4, շ. 1): Կառուցվել է 1901-1902 թթ. ճարտարապետ Անատոլի Ալեքսանդրովիչ Օստրոգրադսկու նախագծով, մոդեռն ոճով[1]։ Շենքն ունի մշակութային օբյեկտի կարգավիճակ[2][3]։ Ներկայումս այն զբաղեցնում է Պետկրկեսը։

Ալպիական վարդ
Տեսակհյուրանոց
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՎայրQ121649611?
Բացված1902
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

18-րդ դարի վերջում ներկայիս Պուշեչնայա փողոցի 4-րդ տան տեղում կառուցվել է երկհարկանի քարե շինություն։ 1821 թվականին տան սեփականատերն է «Ալեքսանդր Սեմենի տպարանը»։ Ավելի ուշ շենքում տեղակայվել է «Ս. Պ. Յակովլևի տպարանը», Գարդների և Մալցևի սպասքի խանութը և բյուրեղյա իրերի գործարանը։ 1870-ական թվականներին շենքում բացվել է «Ալպիական վարդի տակ» ռեստորանը, որը հետագայում անվանվեց «Ալպիական վարդ» (գերմ.՝ «Alpenrose»)[4]:

1880-ական թվականներին, երբ շենքը պատկանում էր իշխանուհի Օ. Ա. Տուրկեստանովա-Արգամակովայինին, սեփականությունը բաժանվել է 2 մասի[4]։ 1901-1902 թվականներին սեփականության ձախ կողմի պահպանված պատերի կողքին կառուցվել է նոր քառահարկ «Ալպիական վարդ» հյուրանոցը՝ ճարտարապետ Անատոլի Օստրոգրադսկու նախագծով (այժմ՝ տուն 4, շենք 1)։ 1911-1912 թթ. կառույցի աջ մասի հենքի վրա ինժեներ Պավել Պավլովիչ Վիսնևսկու նախագծով և Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Վեսնինի մասնակցությամբ կառուցվել է «Ալպիական վարդ» ռեստորանը (այժմ՝ տուն 4, շենք 2)[1][4]։

Ճարտարապետություն խմբագրել

«Ալպիական վարդ» ռեստորանը դասվում է վաղ մոդեռնիստական կառույցների թվին։ Քառահարկ շենքի ճակտոնը պատված է ուղղահայաց որմնասյուներով և երեսապատված է բաց մոխրագույն կերամիկական սալիկներով։ Առաջին հարկում մեծ պատուհաններ են, որոնք նախատեսված են խանութների ցուցափեղկերի համար։ Երկրորդից չորրորդ հարկի պատուհանները երկմասանի են։ Պատուհանագոգերը և իմպոստները զարդարված են ծեփածո համաձուլվածքներով։ Ֆասադայի ծեփածո ձևավորումը համապատասխանում է հյուրանոցի անվանը և արտացոլում է ալպիական գույների բազմազանությունը. չորրորդ հարկի պատուհանների միջև կակաչներ և հիրիկներ են, երկրորդ և երրորդ հարկերի միջև ներդաշնակ կակաչներ, անցման կամարի տակ ծաղկաշղթայով պատանի է։ Առավել հատկանշական է երրորդ և չորրորդ հարկերի միջև ծեփածո ֆրիզը, որտեղ պատկերված է նայադների լոգանքը[1]։ Պահպանվել են պատշգամբների և տանիքների թուջե բնօրինակ ցանկապատերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 130. — 512 с. — ISBN 5-274-01624-3
  2. Доходный дом с рестораном «Альпийская роза» Արխիվացված 2018-07-07 Wayback Machine // data.mos.ru
  3. «Распоряжение от 24 апреля 2014 года N 432 «О согласии с заключением (актом) государственной историко-культурной экспертизы»» (PDF). Департамент культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 Дом учителя // liveinmsk.ru