Ալոճ գանգրամազիկավոր

բույսերի տեսակ
Ալոճ գանգրամազիկավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Ալոճենի (Crataegus)
Տեսակ Ալոճ գանգրամազիկավոր (C. ulotricha)
Միջազգային անվանում
Crataegus ulotricha

Սզնի, ալոճ գանգրամազիկավոր (լատին․՝ Crataegus ulotricha), վարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

2-5 մ բարձրությամբ, փշոտ ճյուղերով թուփ կամ ոչ մեծ ծառ է։ Երկգույն տերևները վերևից խավոտ-կանաչ են, տակից՝ մոխրագույն, գանգրահեր, փափուկ, վեգետացիայի վերջում անհետացող թավոտությամբ, լայն ձվաձև կամ ռոմբաձև, ոչ խոր եռաբլթակ, անհավասար սղոցաձև կամ թույլ կտրտված եզրերով։ Ծաղկաբույլը փոքրաթիվ ծաղիկներով է։ 2-4 կորիզներով պտուղները համարյա սև են, մուգ ծիրանագույն, կարմիր բալագույն, գնդաձև կամ էլիպսաձև[1]։

Տարածվածություն

խմբագրել

Աճում է Զանգեզուրի (Թասի լեռնանցք) ֆլորիստիկական շրջանում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրությունների վրա, կաղնու և բոխու անտառների եզրերին, նոսր անտառում, կիրճերի լանջերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-հոկտեմբերին[1]։

Պահպանություն

խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, Հայաստանի էնդեմիկ, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.