Ալյումինագործների ավան
Ալյումինագործների ավան (ռուս.՝ Городок алюминщиков), բնակելի շենքերի համալիր Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Կամենսկ-Ուրալսկի քաղաքում [1]։
![]() | |
Տեսակ | շինությունների համալիր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կամենսկ-Ուրալսկի |
Ճարտարապետական ոճ | Կոնստրուկտիվիզմ |
Հիմնադրված է | 1937 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Սվերդլովսկի մարզի կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 859-ՊՊ որոշմամբ ավանին տրվել է տարածաշրջանային նշանակության ճարտարապետության հուշարձանի կարգավիճակ[2]։
Ճարտարապետություն Խմբագրել
Շենքերն ունեն քաղաքակազմավորող կարևոր նշանակություն, խորհրդային նեոդասականության ձևերով դեկորով կոնստրուկտիվիզմի ոգով կառուցված բնակելի շենքերի նմուշներ են։ Կենտրոնական բնակելի հատվածի համակառույցը 1930-ական թվականների սոցքաղաքի նմուշ է[3]։
1934 թվականին Լենինգրադի «Մոնտաժպրոյեկտալյումինի» նախագծային կազմակերպությունը մշակել է «Ուրալի ալյումինի կոմբինատի գլխավոր հատակագիծը 20 000 բնակիչների համար նախատեսված նրան հարող բանվորական ավանով»։ Համաձայն այդ նախագծի՝ սկսվել է թաղամասի կառուցապատումը առաջին բազմահարկ շենքերով։ Համակառույցը սկիզբ է դրել ՈՒԱԶ-ի սոցքաղաքի բնակելի շրջանի կենտրոնական մասի ստեղծմանը[1]։
Նախագծի հիմքում Եկատերինբուրգում (այն ժամանակ՝ Սվերդլովսկ) «Չեկիստների քաղաքի» նախագիծն է, որն արվել էր 1929 թվականին։ Համակառույցի կենտրոնական մասում պետք է լինեին սոցիալմշակութային և կենցաղային օբյեկտները, իսկ հյուսիսարևմտյան մասում՝ «Ամուրիների մասնաշենք» հանրակացարանը։ Նախագծում նախատեսված էր նաև բակի բարեկարգումը՝ շատրվաններ, փոքր ճարտարապետական ձևեր[1]։
Համակառույցը բաղկացած է չորս շենքից, որոնցից յուրաքանչյուրը բաժանված է երեք հինգհարկանի ծավալի, որոնք միանում են կողաճակատներով՝ շեղումով։ Շենքերի ճակատներն առանձնացված են ուղղահայաց ելուստներով, որոնցում տեղադրվել են աստիճանավանդակներն ու պատշգամբները։ Պատշգամբները միմյանց հետ հորինվածքով կապված են ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով։ Շենքերի Կամենսկայա և Ալյումինևայա փողոցների կողաճակատները զարդարում են երկրաչափական պատկերներով ծոփորները։ Շենքերի Շինարարների և Իսետսկայա փողոցների հարավային և արևելյան ճակատների վերին մասերը զարդարված են երկրաչափական նախշով[1]։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Комплекс зданий "Городок алюминщиков", 1937 год»։ semantic.uraic.ru (ռուսերեն)։ Семантическая библиотека։ Վերցված է 2018-06-27
- ↑ «Постановление Правительства Свердловской области № 859-ПП от 28 декабря 2001 года»։ docs.cntd.ru (ռուսերեն)։ Электронный фонд правовой и нормативно-технической документации։ Արխիվացված օրիգինալից 2018-04-13-ին։ Վերցված է 2018-04-13
- ↑ С.И. Гаврилова։ «Архитектура 30-х годов Красногорского района Каменска-Уральского»։ history-kamensk.ru (ռուսերեն)։ Каменск-Уральский. Страницы истории։ Արխիվացված օրիգինալից 2018-04-13-ին։ Վերցված է 2018-06-27
Գրականություն Խմբագրել
- Свод памятников истории и культуры Свердловской области / ред. В.Е.Звагельская. — Екатеринбург: Сократ, 2008. — Т. 2. — С. 648. — ISBN 978-5-88664-323-7
- Памятники архитектуры Каменска-Уральского / С. И. Гаврилова, Л. В. Зенкова, А. В. Кузнецова, А. Ю. Лесунова — Екатеринбург: Банк культурной информации, 2008. — 92 с.