Ալյոշա Վարդանյան

ազատամարտիկ

Ալյոշա Երվանդի Վարդանյան (սեպտեմբերի 15, 1961, Քարինտակ - հունվարի 26, 1992, Քարինտակ), հայազգի ազատամարտիկ գնդացրորդ։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ավարտելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և աշղատել է որպես մեխանիզատոր։ Ծառայել է ԽՍՀ բանակում, քաղաք Պենզաում։ Այնուհետև որոշ ժամանակ ապրել է ՌԴ Մինվոդի քաղաքում։ 1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ շարքերում։ Քարինտակում հայտնի էր որպես զինագործ, անակնկալ գործողությունների ծրագրող և իրականացնող։ Աչքի է ընկել 1991 թվականի դեկտեմբերի 28-ին Քարինտակի «Խաչին սըեռ» բարձունքի պաշտպանության ժամանակ և 1992 թվականի հունվարի 26-ին՝ գյուղի ինքնապաշտպանական մարտերում։ Նշված ռազմագործողություններում վճռորոշ դեր է ունեցել հայկական դիրքերն անառիկ պահելու գործում։

Ալյոշա Երվանդի Վարդանյան
սեպտեմբերի 15, 1961 - հունվարի 26, 1992
ԾննդավայրԼՂՀ Քարինտակ
Մահվան վայրԼՂՀ Քարինտակ
Ծառայության տարիներ1979-1981 թթ.` ԽՍՀՄ ԶՈՒ
1989-1992 թթ.՝ ԻՊՈՒ
Մարտեր/
պատերազմներ
Արծվաշենի ինքնապաշտպանական մարտեր
Պարգևներ

Ալյոշա Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» [[Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան|1-ին]] և 2-րդ աստիճանի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։