Ալյասկիտ (անվանումը՝ Ալյասկա թերակղզուց), գրանիտային տիպի լրիվ բյուրեղային խորքային ապար։

Հիմնականում կազմված է ալկալային դաշտային սպաթներից (60-65 տոկոս) և քվարցից (35-40 տոկոս), երբեմն շատ փոքր քանակությամբ պատահում են մուգ գույնի միներալներ։

Գույնը՝ սպիտակավուն կամ մոխրավուն, կառուցվածքը՝ հատիկային, երբեմն՝ ծակոտկեն։

Տարածված է Ղազախստանում, միջինասիական հանրապետություններում, Կովկասում և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 183