Գյոյգյոլ (լիճ)
(Վերահղված է Ալհարակ (լճակ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյոյգյոլ (այլ կիրառումներ)
Գյոյգյոլ լիճ[1] (ադրբ.՝ Göygöl), լեռնային լիճ Ադրբեջանական Հանրապետությունում, Քյափազ լեռան լանջին, Աղսու գետի կիրճում։ Լիճը ձևավորվել հզոր երկրաշարժի արդյունքում, որը տեղի է ունեցել 1139 թվականի սեպտեմբերի 30-ին[2][3], ինչի պատճառով Քյափազ լեռան գագաթը քանդվել է և ընկել Աղսու գետի կիրճը։ Ձևավորված ամբարտակված ջրավազանն էլ այժմ կոչվում է Գյոյգյոլ լիճ։
Գյոյգյոլ լիճ
ադրբ.՝ Göygöl | ||
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Մռավ լեռան հյուսիսային լանջ | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1648 մ | |
Երկարություն | 1566 կմ | |
Ավազանի մակերեսը | 0,78 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 100 մ | |
Թափվող գետերը | Վերիին Աղսու | |
Լիճը գտնվում է Գյոյգյոլի արգելանոցում, որը ստեղծված է եղել 1965 թվականին բնության և կենդանի աշխարհի պահպանման և անձեռնմխելիության նպատակով։ Երկրի բազմաթիվ տուրիստական երթուղիները նախատեսում են այս վայրի այցելությունը։ Գյոյգյոլը և շրջակա վայրերը հանգստի գոտի են, համարվում է, որ տեղի օդը բուժում է մարդկանց շնչուղիները և նյարդային համակարգը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012)։ Աշխարհի պետությունների և տարածքների համառոտ տեղեկատու-բառարան։ Երևան: «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ։ էջ 5։ ISBN 978-99941-2-663-7
- ↑ Գանձակը ԱՀ Տուրիզմի և Մշակույթի Նախարարության պաշտոնական կայքում
- ↑ Քյափազի շրջանի Վարչության պաշտոնական կայք Archived 2012-09-08 at Archive.is (ադրբ.)