Ալլա Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալլա Վալերիի Սահակյան (նոյեմբերի 8, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի ու կինոյի դերասանուհի, երգչուհի, հագուստի մոդելավորող[1][2][3]։
![]() | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1982 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2003) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Ամուսին(ներ) | Գարի Քյոսայան |
Կոմպոզիտոր Գարի Քյոսայանի կինը։
Կենսագրություն
խմբագրելԱլլա Սահակյանը ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում։ 1999-2003 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2004 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2003 թվականից Ալլա Սահակյանը աշխատում է Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում[4] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում՝ որպես խմբի վարիչ։ Ամուսնու՝ Գարի Քյոսայանի հետ համերգներով ելույթ է ունեցել ԱՄՆ-ում և Կանադայում[5]։ 2011 թվականին Ալլա Սահակյանը Հայաստանի մշակույթի նախարարության կողմից արժանացել է պատվոգրի՝ «Մշակույթի ասպարեզում ներդրած ավանդի համար»։
Ներկայացումներ
խմբագրելՀեղինակ | Անվանում | Դեր |
---|---|---|
Գ․ Սունդուկյան | «Օսկան Պետրովիչն էն կինքումը» | Գեղեցիկ հարուստ կին |
Գ.Լորկայ | «Բեռնարդա Ալբայի տունը» | Ադելլա |
Մ.Խերանյան | «Շխոնց Միհրան» | Տիգրանուհի |
Ռ.Լամուրե | «Ախ, կանայք, կանայք» | Աննա-Մարի |
Է. դե Ֆիլիպպո | «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը | Նինուչա |
Ա.Հայկազյան | «Այրվող մոմեր» | Էսթեր |
Ե.Շվարց | «Վիշապը» | Ընկերուհի |
Վ.Սարոյան | «Փրկության կղզի | Վիվիեն Մըք Քեչըն |
Բ.Բրեխթ | «Երեքգրոշանոց օպերա» | Պոլի |
Ա.Չեխով | «Չեխովյան կատակներ» | Պոպովա, Տատայանա |
Հ.Թումանյան | «Անբան Հուռի» | Հարևանուհի |
Գրիմ Եղբայրներ | «Ձյունե Թագուհի» | Էլզա |
Ա.Սիմոնյան | «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» | Թագուհի |
Ռ.Ծատուրյան | «Ամանորյա իրարանցում» | |
Վ.Սարոյան | «Քո կյանքի ժամերը» | Ընկերուհի |
Ըստ Շեքսպիրի Մակբեթի | «Վերջին աղոթք» | Մոնո |
Ֆիլմեր
խմբագրելԱնվանում |
---|
«Ախթամար» |
«Մի վախեցիր» |
«Տաքսի, էլի լավա», |
«Ներում», |
«Մի նայիր հայելուն» |
«Lost and found in Armenia |
«Այստեղ» |
«Ընդհատված մանկություն»[6] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ալլա Սահակյանի զգեստների մոդելները փոքրիկ աղջնակներն են ։
- ↑ Դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանն օրերս հանրությանը պաշտոնապես ներկայացավ նոր մասնագիտական որակներով:
- ↑ «Ալլա Սահակյանի «Ծաղկազարդ»-ը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Ալլա Սահակյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Գարի Քյոսայան և Ալլա Սահակյան՝ «Որոշեցինք մեր աղջկան անվանել Տիրամոր պատվին»
- ↑ ԸՆԴՀԱՏՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ BROKEN CHILDHOOD