Ալիս Կապլանջյան
հայ դերասան
Ալիս Կապլանջյան (դեկտեմբերի 1, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
![]() | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1952 (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ալեքսանդր Խաչատրյան |
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանի կինն է[1]։
ԿենսագրությունԽմբագրել
1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1973-1991 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի[2]։ Այդ ընթացքում թատրոնում խաղացել է բազմաթիվ դերեր, միաժամանակ նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում ավելի քան 10 ֆիլմերում։
1992 թվականից տեղափոխվել է ԱՄՆ և բնակվում է Լոս Անջելես քաղաքում։ 2007 թվականից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը», «Վերադարձ» և «Կյանքի գինը-2», «Կտակով թագուհին» հեռուստասերիալներում։ 2012 թվականին նկարահանվել է «US Արմենիա» հեռուստաընկերության «Ամերիկյան պատմություն» հեռուստասերիալում[3]։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2010 | Վերադարձ | Սիլվիա |
2002 | Ալիսիա | Մարիամ |
1987 | Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ | Արուս |
1986 | Քանի դեռ ապրում ենք․․․ | |
1984 | Հեծյալը, որին սպասում էին | մադամ Շահվերդյան |
1982 | Кориолан | |
1979 | Կապույտ Մավրիկի | նկարչուհի |
1978 | Հուսո աստղ | դրվագ |
1977 | Խոնարհվիր վաղվա օրվան | |
1977 | Հեղկոմի նախագահը |
ՀեռուստասերիալներԽմբագրել
Հեռուստասերիալ |
---|
«Կյանքի գինը» |
«Կյանքի գինը-2» |
«Վերադարձ» |
«Կտակով թագուհին» |
«Ամերիկյան պատմություն» |
«Ճակատագրի պատասխանը» |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Դերասան ամուսնական զույգերը, Ալեքսանդր Խաչատրյան և Ալիսա Կապլանջյան»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-21-ին։ Վերցված է 2014-11-20
- ↑ Ալիս Կապլանջյանի կենսագրությունը AV Production կայքում
- ↑ «Ամեն ինչ վաճառվում է», Ալեքսանդր Խաչատրյանի, Ալիս Կապլանջյանի, Դավիթ Սեխպեյանի, Ալլա Թումանյանի և մյուսների մասնակցությամբ