Ալիսա Ուայթ-Գլազ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալիսա Ուայթ-Գլազ (անգլերեն Alissa White-Gluz, հուլիսի 31, 1985[1], Մոնրեալ), կանադացի երգչուհի և երգերի հեղինակ։
Ալիսա Ուայթ-Գլազ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1985 թվական 13 հուլիսի Մոնրեալ |
Երկիր | Կանադա |
Ժանրեր | Դեթ-Մետալ, Թրեշ-Մետալ, Մելոդիկ Դեթ-Մետալ, Մետալքոր |
Մասնագիտություն | Երաժիշտ, երգիչ-երգերի հեղինակ, |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1985-մեր օրեր |
Լեյբլ | Century Media Records |
Անդամակցություն | Arch Enemy? |
Alissa White-Gluz Վիքիպահեստում |
Մանկությունը խմբագրել
Ալիսան ծնվել է 1985 թվականի հուլիսի 31-ին Մոնրեալում։ Մեծացել է հրեական մթնոլորտում, բայց չի հավատում ոչ մի տեսակի Աստվածների գոյությանը, և չի նշում ոչ մի կրոնական տոն։ 13 տարեկանից սկսած նա բուսակեր է, չի օգտագործում ոչ մի տեսակի կենդանական սնունդ։ Ի ծնե նրա մազերը եղել են շագանակագույն, իսկ առաջին անգամ մազերը ներկել է 12 տարեկանում։ Ալիսան գերազանց տիրապետում է ֆրանսերենին։
Կարիերա խմբագրել
2004 թվականին ձևավորվում է «The Agonist» խումբը, բայց վերջինիս դեբյուտը տեղի է ունենում 2007 թվականին, երբ խումբը պայմանագիր է կնքում «Century Media»-ի հետ։ Մինչ այդ Ալիսան հանդես էր գալիս այլ խմբում, որն իր ոճով նմանվում էր Opeth-ին։
Ալիսայի տաղանդի շնորհիվ «The Agonist» խումբը ստացել է մի շարք մրցանակներ, իսկ ամերիկական Revolver ամսագիրը Ալիսային համարել է մետալ ժանրի լավագույն կատարողներից։
2009 թվականին «Revolver» ամսագիրը Ալիսային ճանաչել է մետալ ժանրի ամենասեքսուալ երգչուհի։
2012 թվականի հունվարին Ալիսան մասնակցել է «MTV 's Made» թողարկմանը, որտեղ հանդես է եկել որպես էքստրիմ վոկալի ուսուցչուհի։
2014 թվականի մարտի 17-ին հայտարարվեց, որ Անժելա Գոսովը լքում է Arch Enemy-ին, իսկ նրա տեղը կզբաղեցնի Ալիսան։
Կրիտիկա խմբագրել
Շատ երկրպագուներ The Agonist-ի հեռանալը ընդունեցին որպես անմտածված քայլ։ Շատերը մտածում էին, որ The Agonist-ի հաջողությունը հենց Ալիսայից էր կախված։ Իսկ Arch Enemy-ի բացակայում է մաքուր վոկալը։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Ուայթ-Գլազ» հոդվածին։ |