Ալինա Բերեժնա
Ալինա Վյաչեսլավովնա Բերեժնա (ուկրաիներեն՝ Аліна В’ячеславівна Бережна), հունվարի 3, 1991, Չիտա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի մարզուհի, ազատ ոճի ըմբիշ, 2013 թվականի աշխարհի չեմպիոն, 2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակի, 2013 և 2019 թվականների Եվրոպայի չեմպիոն։
Ալինա Բերեժնա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Չիտա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մասնագիտություն | ըմբիշ և մարզիկ |
Կենսագրություն
խմբագրելԱլինա Մախինյան ծնվել է 1991 թվականի հունվարի 5-ին Չիտա քաղաքում[1]։ 1994 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ուկրաինա։
2019 թվականին Ղազախստանում տեղի ունեցած նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում՝ մինչև 72 կգ քաշային կարգում, Ալինան նվաճել է արծաթե մեդալ։
2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մայրցամաքային առաջնությունում, մինչև 72 կգ քաշային կարգում, Ալինան բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել է Թուրքիայի մարզիկ Մերվե Պուլին և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
2021 թվականին Վարշավայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում՝ մինչև 68 կգ քաշային կարգում, ուկրաինացի մարզիկը նվաճել է բրոնզե մեդալ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Alina Stadnik Makhynia». Zimbio (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- олимпийская статистика на сайте Sports-Reference.com (англ.)
- профиль на сайте International Wrestling Database (англ.)
- Світлана Махиня: «Аліна завжди відрізнялася цілеспрямованістю»
- Торетчанка Алина Бережна (Махиня) стала чемпионкой Европы по спортивной борьбе
- Алина Махиня: "Тренеры взяли с собой в Баку сало и угощали нас, чтобы на ковре было больше сил"