Ալիգետիկ (Բուլանըխի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիգետիկ (այլ կիրառումներ)

Ալիգետիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում, Մուշ քաղաքից մոտ 30 կմ հյուսիս, Մուշ-Էրզրում ճանապարհի մոտ, Արածանիի ձախ ափին, հացառատ հարթավայրում։

Գյուղ
Ալիգետիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներԱլիգեդիկ, Ալիգեդուկ, Ալիգյադիկ, Ալիգյադուկ, Ալիկետիկ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունալիգետիկցի

XX դարի սկզբներին ուներ 57 տուն հայ բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Ալիգետիկի բնակիչների մեծ մասը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, մնացածները փրկվել և ապաստանել են Արևելյան Հայաստանում։

Մինչև 1914-1918 թթ.-ը գյուղն ուներ հայկական եկեղեցի և ուսումնարան[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 82 — 992 էջ։