Ալթա Ալիս Միներ Բեյթս (դեկտեմբերի 11, 1879(1879-12-11), Lapeer, Միչիգան, ԱՄՆ - նոյեմբերի 30, 1955(1955-11-30), Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի անեսթեզիոլոգ և Ալթա Բեյթս Սամմիթ բժշկական կենտրոնի հինադիր: Նա Կալիֆոռնիայի Հումբոլդտ շրջանում առաջին գրանցված, իսկ ավելի ուշ՝ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի առաջին անեսթեզիոլոգ բուժքույր: 1905-1949 թվականներին Բեյթսը Ալթա Բեյթսի հիվանդանոցի տնօրենն էր։

Picto infobox med.png
Ալթա Բեյթս
Ծնվել էդեկտեմբերի 11, 1879(1879-12-11)
ԾննդավայրLapeer, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 30, 1955(1955-11-30) (75 տարեկան)
Մահվան վայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունբուժքույր

Վաղ կյանք և կրթությունԽմբագրել

Բեյթսը ծնվել է 1879 թվականին՝ Միչիգան նահանգի Լապիրի շրջանում: Ընտանիքի հետ հետագայում տեղափոխվել է Հյուսիսային Կալիֆոռնիա:

23 տարեկանում Բեյթսն առաջին բուժքույրն էր, որն ավարտել է բուժքույրերի «Էվրիկա» ուսումնական դպրոցը: 1903 թվականին Սեկոիա հիվանդանոցում և Կալիֆոռնիայի Էվրիկա դպրոցում ավարտել է ուսումը։

ԿարիերաԽմբագրել

1904 թվականին Բեյթսը Կալիֆոռնիայի Բերկլի քաղաքի Վալնաթ փողոցում գտնվող ծնողների տանը խնամում էր կանանց և նրանց նորածիններին: Այն ժամանակ տեղական հիվանդանոց չկար:

Բեյթսը հաջորդ տարի կանանց և երեխաների համար 2314 Dwight Way-ում հիմնել է eight-bed առողջարան: Ներդնելով մոտ 100 դոլար՝ Bates Sanitarium-ը նաև ծառայել է որպես բուժքույրերի դպրոց: Բուժքույրերի առաջին դասարանն ավարտել է 1906 թվականին:

Տպավորվելով նրա աշխատանքից՝ տեղական բժիշկներն ու համայնքի ղեկավարները Բեյթսին օգնեցին՝ ֆինանսավորելով շենքի ընդլայնումը: 1908 թվականին բացվել է նոր եռահարկ կառույցը: 1928 թվականին շենքն ընդարձակվել է և Ռեջենտ ու Ուեբսթեր փողոցներում վերածվել վեց հարկանի շենքի: 112 մահճակալաներով հիվանդանոցը վերանվանվել է Ալթա Բեյթսի հիվանդանոց: 1946 թվականին հիվանդանոցը վերանվանվել է Ալթա Բեյթսի համայնքային հիվանդանոց և ստեղծվել որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն:

Հիվանդանոցի և բուժքույրական դպրոցի տնօրեն լինելուց բացի, Բեյթսը հիվանդանոցի գլխավոր անեսթեզիոլոգն էր:

1934 թվականին ավելի քան 330 բուժքույր վերապատրաստելուց հետո Բեյթսի բուժքույրական դպրոցը փակվել է[1][2]:

1949 թվականին առողջական խնդիրների պատճառով Բեյթսը հեռացել է հիվանդանոցի տնօրենի պաշտոնից[1]:

Անձնական կյանքԽմբագրել

Բեյթսն ապրում էր մոր՝ Ուրսուլայի, եղբոր՝ Լուի և իր որդեգրած երեխաների՝ Չարլիի և Փեգիի հետ[2]։

ՄահԽմբագրել

Թոշակի անցնելուց հետո Բեյթսն ապրում էր Բերկլիի Ուեբսթեր փողոցում գտնվող ծերանոցում, որտեղ նրան խնամում էին նախկին ուսանողները: Նա մահացել է 1955 թվականին՝ 75 տարեկան հասակում[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Childers Linda (April 29, 2011)։ «Profile: Alta Alice Miner Bates»։ Nurse.com։ Վերցված է January 14, 2017 
  2. 2,0 2,1 Hilton W. Bruce։ «Alta Alice Miner Bates»։ Find a Grave։ Վերցված է January 14, 2017 
  3. Pettitt George Albert (1973)։ Berkeley: the Town and Gown of it։ Howell-North Books։ էջ 106 

Արտաքին հղումներԽմբագրել