Ալեքսանդրոս «Ալեքսիս» Կիրիցիս (հուն․՝ Αλέξανδρος "Αλέξης" Κυρίτσης, մայիսի 18, 1982(1982-05-18), Աթենք, Հունաստան), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որն ունի 1.98 մ (6 ft 6 in)[1] հասակ։ Տաղանդավոր գրոհող կոմբոգարդ է (խաղացող, որը համադրում է հարձակվող պաշտպանի ու խաղարկողի պարտականություններ) ու սվինգսմեն (խաղացող, որը համադրում է թեթև հարձակվողի ու հարձակվող պաշտպանի պարտականություններ)։

Ալեքսիս Կիրիցիս
Ծնվել էմայիսի 18, 1982(1982-05-18) (41 տարեկան)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունբասկետբոլիստ
Ծնողներհայր՝ Michalis Kyritsis?

Մասնագիտական կարիերա խմբագրել

Մասնագիտական կարիերայում Կիրիցիսը խաղացել է հետևյալ ակումբներից մի քանիսի հետ՝ «Պապագու», «Արիս», «Մարուսսի», «ԱԷԿ Աթենք», «ՊԱՈԿ», «Կավալա», «Իլսիակոս», «Պանատինաիկոս»[2], «Իկարոս Կալիտեաս», «Պանիոնիոս», «Դոքսա Լեֆկադաս» և «Դուկաս»։

Կարիերա ազգային հավաքականում խմբագրել

2009 թվականի միջերկրածովյան խաղերում Կիրիցիսը նվաճել է արծաթե մեդալ, երբ խաղում էր Հունաստանի՝ մինչև 26 տարեկանների հավաքականի հետ։

Անձնական կյանք խմբագրել

Կիրիցիսի հայրը՝ Միխալիսը, նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է և մարզիչ։ Հայր ու որդի երկուսն էլ խաղացել են «Պանատինայիկոսի» կազմում։

Մրցանակներ և նվաճումներ խմբագրել

Պրո կարիերա խմբագրել

  • 2 × Հունաստանի գավաթակիր (2004, 2012)
  • 3× Հունական երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու (2003, 2017, 2018)

Հունաստանի պատանիների ազգային հավաքական խմբագրել

  • 2009 թվականի միջերկրածովյան երկրների խաղեր, արծաթե մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել