Ալեքսեյ Օլգին
Ալեքսեյ Օլգին (ռուս.՝ Алексе́й О́льгин, իսկական անունը` Լև Մագրաչյով, մայիսի 18, 1931, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 17, 2020, Տալլին, Էստոնիա), խորհրդային և ռուս բանաստեղծ-երգահան, գրող և բանաստեղծ։
Ալեքսեյ Օլգին | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1931 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 17, 2020 (88 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնիա |
Քաղաքացիություն | Էստոնիա և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Իր ժամանակին հայտնի երգերի` «Տոպ-տոպ» («Առաջին քայլերը»), «Մարդը դուրս է գալիս տնից», «Միայն թե օրն սկսվեր և վերջանար քեզնով», «Իմ տունը», «Ռուս աղջիկը», «Ես գնում եմ արևի հետևից», «Տասնմեկերորդ երթուղին» և շատ այլ երգերի հեղինակ է։
Ալեքսեյ Օլգինի անունը կապված է այդպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսին են Ստանիսլավ Պոժլակովը, Վլադիմիր Դմիտրիևը և ուրիշներ։
Վ. Դմիտրիևի «Սերը կապրի աշխարհում» երգի խոսքերի հեղինակն է, որը կատարել է Էդուարդ Խիլը։
Օլգինի գրչին են պատկանում մի քանի բանաստեղծական հավաքածուներ և մանկական գրքեր։
Մինչև 1990-ականների կեսերին նա ապրել է Էստոնիայի մայրաքաղաքի Տալլինում, ապա` Ֆինլանդիայում և հետո նորից Տալլինում։
Մահացել է 2020 թվականի հունվարի 17-ին, Տալլինում և թաղվել է 2020 թվականի հունվարի 28-ին Տալլինի Անտառային գերեզմանատանը[1]։
Ընտանիք
խմբագրելԼենինգրադցի ռազմական լրագրող Լազար Մագրաչյովի զարմիկն է։ Ամուսնացած է եղել Սևա Նովոգորոդցևի[2] քրոջ` Նատալյա Լևենշտեյնի հետ։
Ստեղծագործություն
խմբագրել- «Անձեռնմխելի ամառը», բանաստեղծությունների ժողովածու, Տալլին, Էեստի ռաամատ, 1974 թվական։
- «Գնում եմ արևի հետևից», Լ., Մ., Խորհրդային կոմպոզիտոր, 1977 թվական։
- «Աշնանային լուսացույցները», բանաստեղծությունների ժողովածու, Տալլին, Էեստի ռաամատ, 1979 թվական։
- «Ուրախ ծանոթություն», երեխաների համար հեքիաթների ժողովածու, Տալլին, Էեստի ռաամատ, 1985 թվական։
- «Բարև, ես քեզ ճանաչում եմ», երեխաների համար հեքիաթների ժողովածու, Տալլին, Էեստի ռաամատ, 1991 թվական։
- «Շոկոլադե նապաստակները», հեքիաթների ժողովածու, Տալլին, Կարպ, 1991 թվական։
- «Վագոնը և փոքրիկ սայլակը» հեքիաթների ժողովածու, Տալլին, Ալեքսանդրիա, 1998 թվական։
- «Վերլիբեր» հավաքածու, Տալլին, 2000 թվական։
- «Նիհարիկի փոքրիկ ուրախությունը», պատմվածք, Տալլին, 2000 թվական։
- «Շների հաճույքը», հեքիաթների հավաքածու, Տալլին, 2002 թվական։
- «Չամուսնացած կանանց օրագիրը», հեքիաթների հավածաքու, Տալլին, 2002 թվական։
- «Ինչպես պապիկ դառնալ», կատակերգական հեքիաթների հավաքածու, Տալլին, 2004 թվական։
- «Մենք բոլորս մի քիչ ձի ենք», կատակերգական հեքիաթների հավաքածու, Տալլին, 2005 թվական։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Об А. Ольгине на сайте композитора Владимира Хвойницкого
- Рассказ А. Ольгина о В. Высоцком
- Рассказ из книги «Вагон и маленькая тележка» в приложении к газете «Молодёжь Эстонии» «Русский телеграф»
- Рассказ Д. Быкова об Алексее Ольгине
- Интервью с Артемием Троицким
- из стихов поэта
- из песен поэта