Ալեքսեյ Սավրասենկո

Ալեքսեյ Դիմիտրիևիչ Սավրասենկո (ռուս.՝ Алексей Дмитриевич Саврасенко, փետրվարի 28, 1979(1979-02-28), Կրասնոդար, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հանգստի անցած ռուս-հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Նա կենտրոնական խաղացող էր։

Picto infobox baschet.png
Ալեքսեյ Սավրասենկո
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1979(1979-02-28) (44 տարեկան)
Ծննդավայր Կրասնոդար, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Մայրական կողմից հույն լինելով՝ ունեցել է Ռուսաստանի և Հունաստանի երկքաղաքացիություն։ Հունական անձնագրում նրա անունը նշված է Ալեքսիս Ամանաթիդիս (հուն․՝ Αλέξης Αμανατίδης)[1]։

Մասնագիտական կարիերաԽմբագրել

2011 թվականի հունիսին Սավրասենկոն միամյա պայմանագիր է կնքել «UNICS Kazan»-ի հետ[2], որից հետո՝ 2012 թվականի օգոստոսի 24-ին միամյա պայմանագիր է կնքել «Lokomotiv Kuban Krasnodar»-ի հետ[3]։ 2012-13 մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է պրոֆեսիոնալ բասկետբոլից[4]։

Ազգային հավաքականի կարիերաԽմբագրել

Որպես Ռուսաստանի բասկետբոլի ազգային հավաքականի ավագ անդամ Սավրասենկոն մասնակցել է FIBA 2002 թվականի աշխարհի առաջնությանը։ Նա նաև խաղացել է FIBA Եվրոպայի հետևյալ առաջնություններում՝ Եվրոպայի առաջնություն 2001, Եվրոպայի առաջնություն 2003, Եվրոպայի առաջնություն 2005, և Եվրոպայի առաջնություն 2007։ Եվրոպայի առաջնություն 2007-ում արժանացել է ոսկե մեդալի[5]։

Մրցանակներ և նվաճումներԽմբագրել

Pro ակումբներԽմբագրել

  • 2× Հունական լիգայի չեմպիոն (1996, 1997)
  • 2× Հունական գավաթի հաղթող (1997, 2002)
  • 3× Եվրալիգայի չեմպիոն (1997, 2006, 2008)
  • 2× Եռակի թագի չեմպիոն (1997, 2006)
  • 6× Ռուսաստանի առաջնության չեմպիոն (2003, 2004, 2005, 2006, 2007, 2008)
  • 3× Ռուսաստանի գավաթի հաղթող (2005, 2006, 2007)
  • Ռուսական գավաթ MVP (2007)
  • Եվրոգավաթի չեմպիոն (2013)

Ռուսաստանի ազգային հավաքականԽմբագրել

  • FIBA EuroBasket 2007

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Sports-Reference.com Aleksey Savrasenko Other name(s): Alexis Amanatidis.»։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-17-ին։ Վերցված է 2020-05-16 
  2. UNICS KAZAN adds Savrasenko at center.
  3. «Lokomotiv Kuban adds size with Alexey Savrasenko.»։ Sportando։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 7, 2012-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2012 
  4. Алексей Саврасенко официально завершил карьеру։ sports.ru (Russian)։ Վերցված է օգոստոսի 13, 2014 
  5. Savrasenko, Aleksey - Welcome To Euroleague Basketball.

Արտաքին հղումներԽմբագրել