Ալեքսեյ Պոլյակով

ֆուտբոլիստ

Ալեքսեյ Նիկոլաևիչ Պոլյակով (ռուս.՝ Алексей Николаевич Поляков, փետրվարի 28, 1974(1974-02-28)[1], Shebekino, Բելգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական և ուզբեկական ֆուտբոլիստ, դարպասապահ, խաղացել է Ուզբեկստանի հավաքականի կազմում։ Խաղացողի կարիերան ավարտելուց հետո դարձել է մարզիչ։

Ալեքսեյ Պոլյակով
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1974(1974-02-28)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Shebekino, Բելգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՄՊՄԴ-3 (Շեբեկինո)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1993-1994 Ռուսաստան Սալյուտ (Բելգորոդ) 50 (−?)
1995-2008 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 28 (−35)
1995-2000 ֆարմ ակումբՌուսաստան Լոկոմոտիվ 2 130 (−191)
1998  Ռուսաստան Նեֆտեխիմիկ 33 (−47)
2001-2004  Ռուսաստան Կռիլյա Սովետով 64 (−72)
2008  Ռուսաստան Լուչ Էներգիա 6 (−11)
2009-2010 Ռուսաստան Տոմ 9 (−11)
2011-2012 Ռուսաստան Լոկոմոտիվ 2 30 (−33)
Ազգային հավաքական
2001-2005 Ուզբեկստան Ուզբեկստան 18 (−?)
Մարզչական կարիերա
2012 Ռուսաստան Լոկոմոտիվ 2 դարպասապահների մարզիչ
2016-2017 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) դարպասապահների մարզիչ
2017-2019 Ռուսաստան Կազանկա դարպասապահների մարզիչ
2020-մ․հ․ Ռուսաստան Տորպեդո դարպասապահների մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Կարիերան սկսել է Բելգորոդի «Սալյուտում», որը հանդես է եկել երկրորդ դիվիզիոնում։ 1995 թվականին տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ», հաջորդ երեք մրցաշրջանները անցկացրել է ակումբի դուբլում, որտեղ եղել է հիմնական դարպասապահը, իսկ հիմնական կազմում այդ տարիներին այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։ 1998 թվականի մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է որպես «Նեֆտեխիմիկի» հիմնական դարպասապահ, որն առաջին դիվիզիոնի հետնապահներից է։ Այնուհետև վերադարձել է «Լոկոմոտիվ», որտեղ կրկին խաղացել է երկրորդ կազմում, 1999 թվականին մեկ անգամ խաղադաշտ է դուրս եկել ակումբի հիմնական կազմում, ստացել է այդ մրցաշրջանի արծաթե մեդալը։

 
Պոլյակովը «Տոմի» կազմում

2001 թվականին տեղափոխվել է Սամարայի «Կռիլյա Սովետով», առաջին մրցաշրջանում հիմնականում եղել է պահեստային, այնուհետև դարձել է հիմնական դարպասապահ և զգալի ներդրում ունեցել 2004 թվականի Ռուսաստանի առաջնությունում թիմի հաջող ելույթներում, երբ սամարացիները նվաճել են երկրի առաջնության բրոնզե մեդալները, ինչը նրանց լավագույն արդյունքն է առաջնությունում, ինչպես նաև այդ մրցաշրջանում թիմը հասել է Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ, որտեղ 0:1 հաշվով զիջել է «Թերեքին»։ Մրցաշրջանի ավարտից հետո չի երկարաձգել պայմանագիրը և տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»։ «Լոկոմոտիվի» կազմում դարձել է Ռուսաստանի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Ռուսաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր և Համագործակցության գավաթակիր։ Նրա առաջին մրցաշրջանում՝ 2005 թվականին, հիմնական դարպասապահը եղել է Սերգեյ Օվչիննիկովը, իսկ Պոլյակովին հաջողվել է խաղադաշտ դուրս գալ միայն մեկ անգամ։ Հաջորդ տարի Օվչիննիկովը հեռացել է Մոսկվայի «Դինամո», և հիմնական դարպասապահը դարձել է Ալեքսեյը, որն այն ժամանակ գործում էր վստահ և հուսալի[2]։ 2007 թվականի մրցաշրջանում կրկին կորցրել է իր տեղը, դարպասի մոտ խաղացել են Յակուպովիչը և Պելիցցոլին, իսկ Ալեքսեյը մասնակցել է միայն 3 խաղի։ Մրցաշրջանի ավարտից հետո ցանկացել է հեռանալ թիմից, բայց չի կարողացել նորը գտնել և ստիպված է եղել մնալ[2]։ 2008 թվականի մրցաշրջանում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ 2008 թվականի ամռանը՝ այն բանից հետո, երբ «Լոկոմոտիվը» իր կազմ է հրավիրել «Լուչ-Էներգիայի» հիմնական դարպասապահ Մարեկ Չեխին, Պոլյակովը վարձավճարով ուղարկվել է Վլադիվոստոկի ակումբ, որտեղ սկզբում եղել պահեստային նստարանին, բայց այն բանից հետո, երբ Չեխի տեղն զբաղեցրած Դրագան Ստոյկիչը «Զենիթի» հետ խաղում բաց է թողել 8 գնդակ և կորցրել իր տեղը թիմի կազմում, Ալեքսեյը դարձել է հիմնական դարպասապահը՝ անցկացնելով մրցաշրջանի մնացած 6 ձախողված խաղերը։ 2009 թվականի սկզբին պայմանագիր է կնքել «Տոմի» հետ, որտեղ եղել է պահեստայինների թվում, իսկ հիմնական դարպասապահը Սերգեյ Պարեկոն էր։ 2010 թվականի հունվարի 2-ին հայտնի է դարձել, որ «Տոմի» ղեկավարությունը Պոլյակովին առաջարկել է նոր ակումբ փնտրել[3], սակայն 2010 թվականի մրցաշրջանը նա անցկացրել է Տոմսկում։ 2010 թվականի մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր է կնքել «Լոկոմոտիվ 2» ակումբի հետ, որտեղ էլ ավարտել է կարիերան։

Պրեմիեր լիգայում անցկացրել է 103 խաղ, բաց է թողել 126 գնդակ։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1999
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2004, 2005, 2006
  • Ռուսաստանի Գավաթի դափնեկիր - 2006/07
  • Ռուսաստանի Գավաթի եզրափակչի մասնակից - 2003/04
  • Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր - 2005
  • Համագործակցության չեմպիոնների գավաթակիր - 2005
  • Ռուսաստանի երկրորդ լիգայի 2-րդ գոտու հաղթող - 1993

Վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Թիմ Խաղեր Վաց թողնված գոլեր
1993 «Սալյուտ» (Բելգորոդ) 19 −?
1994 «Սալյուտ» (Բելգորոդ) 34 −33
1995 «Լոկոմոտիվ» դ (Մոսկվա) 30 −48
1996 «Լոկոմոտիվ» դ (Մոսկվա) 28 −44
1997 «Լոկոմոտիվ» դ (Մոսկվա) 30 −53
1998 «Նեֆտեխիմիկ» (Նիժնեկամսկ) 34 -47
1999 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 2 −1
«Լոկոմոտիվ» 2 (Մոսկվա) 22 −25
2000 «Լոկոմոտիվ» 2 (Մոսկվա) 20 -20
2001 «Կռիլյա Սովետով» (Սամարա) 6 −1
«Կռիլյա Սովետով» դ (Սամարա) 15 −11
2002 «Կռիլյա Սովետով» (Սամարա) 20 −17
«Կռիլյա Սովետով» դ (Սամարա) 5 −3
2003 «Կռիլյա Սովետով» (Սամարա) 10 −10
«Կռիլյա Սովետով» դ (Սամարա) 15 −11
2004 «Կռիլյա Սովետով» (Սամարա) 36 −46
2005 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 3 −2
«Լոկոմոտիվ» դ (Մոսկվա) 5 −4
2006 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 28 −36
2007 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 3 −6
«Լոկոմոտիվ» դ (Մոսկվա) 4 -?
2008 «Լուչ Էներգիա» (Վլադիվոստոկ) 6 −11
2009 «Տոմ» (Տոմսկ) 6 −9
2010 «Տոմ» (Տոմսկ) 4 −3
«Տոմ» (Տոմսկ) (երիտ,) 2 −2
2011 «Լոկոմոտիվ» (Մոսկվա) 26 -27
2012 «Լոկոմոտիվ 2» (Մոսկվա) 4 -6

Ծանոթագրություններ
* Երկրորդ կազմերի առաջնությունում։
** Երիտասարդական առաջնությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Профиль на официальном сайте ФК «Томь»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  3. ««Томь» рассталась с Радосавлевичем и Поляковым» (ռուսերեն). championat.ru (со ссылкой на «Спорт-Экспресс»). 02.01.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Պոլյակով» հոդվածին։