Ալեքսեյ Եպիֆանով

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսեյ Յուրևիչ Եպիֆանով (ռուս.՝ Алексей Юрьевич Епифанов, հուլիսի 21, 1983(1983-07-21)[1][2], Վոլգոգրադ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։

Ալեքսեյ Եպիֆանով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 21, 1983(1983-07-21)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Վոլգոգրադ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000 Ռուսաստան Ռոտոր-2 19 (0)
2001-2004 Ռուսաստան Ռոտոր 18 (0)
2005-2006 Ռուսաստան Ուրալ 6 (0)
2005  Ռուսաստան Կուբան 4 (0)
2006  Ռուսաստան Սոդովիկ 20 (0)
2007 Ռուսաստան Բալթիկա 37 (3)
2008 Ռուսաստան Զվեզդա (Իրկուտսկ) 25 (3)
2008-2009 Ռուսաստան ՍԿԱ Էներգիա 27 (0)
2009 Ռուսաստան Ամկար 0 (0)
2010 Ռուսաստան Ռոտոր 27 (0)
2011 Ռուսաստան Ավանգարդ (Կուրսկ) 24 (0)
2012 Ռուսաստան Սևեր 9 (0)
2012-2013 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 6 (0)
2014 Լիտվա Բանգա 34 (1)
2015-2016 Լիտվա Ատլանտաս 49 (0)
2017 Էստոնիա Կալև (Սիլլամյաե) 23 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 22 դեկտեմբերի, 2017:

Կարիերա խմբագրել

Ալեքսեյ Եպիֆանովը Վոլգոգրադի «Ռոտորի» ֆուտբոլային դպրոցի սան է։ Սկսել է խաղալ թիմի երկրորդ կազմում, որը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնի «Պովոլժիե» տարածաշրջանում։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր առաջին խաղն անցկացրել է 2000 թվականի մայիսի 12-ին ընդդեմ Վոլգայի «Դիանայի»՝ հանդիպման երկրորդ րոպեին փոխարինելով Սերգեյ Տիմոֆեևին[3]։ 2001 թվականին սկսել է հանդես գալ «Ռոտորի» երկրորդ կազմում, որը հանդես էր գալիս բարձրագույն դիվիզիոնում։ Երկրորդ կազմերի մրցաշարում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո սկսել է մասնակցել առաջին թիմի խաղերին։ «Ռոտորի» կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2002 թվականի սեպտեմբերի 14-ին՝ թիմի հիմնական կազմում մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ «Տոմ» ակումբի դեմ խաղին[4]։ Նույն թվականին կատարել է նորամուտը Պրեմիեր լիգայում՝ թիմի մեկնարկային կազմում դուրս գալով խաղադաշտ վերջին տուրի խաղում ընդդեմ «Ալանիայի»[5]։ 2004 թվականին Եպիֆանովն ստացել է խաղային պրակտիկա հիմնական թիմում, սակայն մրցաշրջանի արդյունքում «ռոտորն» զբաղեցրել է վերջին տեղն ու անցել առաջին դիվիզիոն, իսկ 2005 թվականի սկզբին ընդհանրապես զրկվել է պրոֆեսիոնալ կարգավիճակից և դուրս մնացել ՊՖԼ-ից[6]։ Մարտի 7-ին Ալեքսեյ Եպիֆանովը պայմանագիր է կնքել առաջին դիվիզիոնի «Ուրալ» (Եկատերինբուրգ) ակումբի հետ[7]։ Առաջին կես տարին փորձել է ամրապնդել տեղը հիմնական թիմում, բայց այդպես էլ չի ստացել պատշաճ խաղային պրակտիկա՝ մասնակցելով ընդամենը երեք խաղի։ Օգոստոսին տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան» մինչև մրցաշրջանի ավարտը[8], սակայն այնտեղ նույնպես հիմնական կազմում խաղացել է ոչ հաճախ։ Նոր մրցաշրջանում Ալեքսեյ Եպիֆանովը նորից փորձել է ամրապնդել դիրքերը հիմնական կազմում, բայց երեք խաղ անկացնելուց հետո մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով ուղարկվել է Ստերլիտամակի «Սոդովիկ»[9]։ 2007 թվականի փետրվարին տեղափոխվել է Կալինինգրադի «Բալթիկա»[10]։ Այդտեղ նա պարբերաբար դուրս է եկել խաղադաշտ և խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակում՝ բացելով խաղի հաշիվը Իվանովոյի «Տեքստիլշչիկի» դեմ հանդիպման 17-րդ րապեին[11]։ Ճնայած մրցաշրջանի ավարտին լուրեր են տարածվել, թե Եպիֆանովը պայմանագիր է կնքել Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ[12], 2008 մրցաշրջանը նա սկսել է Իրկուտսկի «Զվեզդայի» կազմում, իսկ ամռանը տեղափոխվել է Խաբարովսկի «ՍԿԱ Էներգիա»։ 2009 թվականի ամռանը Եպիֆանովը աշխատավարձի ուշացումների պատճառով հեռացել է թիմից որպես ազատ գործակալ[13] և օգոստոսի 6-ին համալրել է Պերմի «Ամկարի» շարքերը՝ կնքելով պայմանագիր 2,5 տարով[14]։ Չկարողանալով տեղ գրավել թիմի հիմնական կազմում՝ Եպիֆանովը հանդես է եկել երիտասարդական թիմերի առաջնությունում։ 2010 թվականի սկզբում վերադարձել է հարազատ «Ռոտոր», որը հանդես էր գալիս առաջին դիվիզիոնում։ Ընտրվել է թիմի փոխավագներից մեկը[15]։ Մրցաշրջանի արդյունքներով Վոլգոգրադի թիմն զբաղեցրել է 16-րդ տեղը և անցել երկրորդ դիվիզիոն։ 2011 թվականի մարտի սկզբին Եպիֆանովը պայմանագրային համաձայնություն է կնքել Կուրսկի «Ավանգարդի» հետ[16]։ Թիմի կազմում Եպիֆանովն անցկացրել է 24 խաղ երկրորդ դիվիզիոնում։ Նոյեմբերի 1-ին երկկողմանի համաձայնությամբ ժամկետից շուտ խզվել է պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2012 թվականի ամառ[17]։ 2012 թվականի փետրվարի 14-ին Ալեքսեյ Եպիֆանովը պայմանագիր է կնքել Մուրմանսկի «Սևերի» հետ[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Протокол матча «Диана» — «Ротор-2»: Россия, Первенство России, Второй дивизион 2000, зона «Поволжье», Тур 5 — 3:0 Արխիվացված 2011-04-15 Wayback Machine Sportbox.ru, 12 мая 2000
  4. Протокол матча «Томь» — «Ротор»: Россия, Кубок России 2002/03, 1/16 финала — 2:2 (пен. 4:2) Արխիվացված 2011-04-15 Wayback Machine Sportbox.ru, 14 сентября 2002
  5. Протокол матча «Алания» — «Ротор»: Россия, Чемпионат России, Премьер-лига 2002, тур 30 — 0:1 Արխիվացված 2011-04-15 Wayback Machine Sportbox.ru, 17 ноября 2002
  6. ПФЛ утвердила календарь и состав участников на сезон-2005 «Спорт-Экспресс», 18 февраля 2005
  7. Представляем новичков Արխիվացված 2010-10-11 Wayback Machine Официальный сайт «Урала», 9 марта 2005
  8. Игроки «Урала» трудоустроены до конца сезона Արխիվացված 2006-10-12 Wayback Machine Официальный сайт «Урала», 25 августа 2005
  9. «Урал» покорил «Сибирь» за четверть часа Արխիվացված 2006-09-30 Wayback Machine Екатеринбург Онлайн, Юрий Оводов, 26 июля 2006
  10. Вырисовывается состав «Балтики»(չաշխատող հղում) «Калининградская правда», Семён Кушнерев, 17 февраля 2007
  11. Протокол матча «Балтика» — «Текстильщик-Телеком»: Россия, Первенство России, Первый дивизион 2007, Тур 8 — 2:3 Արխիվացված 2011-04-15 Wayback Machine Sportbox.ru, 30 апреля 2007
  12. Футбол. У своих ворот Спорт-Экспресс, Сергей Корзунов, 26 декабря 200
  13. В Хабаровске состоится пикет в поддержку «СКА-Энергии» Արխիվացված 2009-09-12 Wayback Machine Чемпионат.ру, 10 сентября 2009
  14. «Амкар»: очередной новичок Официальный сайт «Амкара», 6 августа 2009
  15. «Ротор» выбрал капитана(չաշխատող հղում) Официальный сайт «Ротора», 27 марта 2010
  16. Состав курского «Авангарда» практически сформирован(չաշխատող հղում) Официальный сайт курского «Авангарда», 9 марта 2011
  17. Александр Омельченко и Алексей Епифанов покинули «Авангард» Արխիվացված 2012-10-31 Wayback Machine onedivision.ru, 1 ноября 2011
  18. «В «Севере» пополнение». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել