Ալեքսեյ Բուլատկին

ռուս սպա, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս

Ալեքսեյ Բուլատկին (ռուս.՝ Алексей Семёнович Була́ткин, փետրվարի 4 (16), 1890, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 13, 1919(1919-03-13), Եկատերինոսլավի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ), ռուս սպա, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս, Ռուսաստանի հարավում Սպիտակ շարժման մասնակից։

Ալեքսեյ Բուլատկին
փետրվարի 4 (16), 1890 - մարտի 13, 1919(1919-03-13) (29 տարեկան)
ԾննդավայրՏամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԵկատերինոսլավի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունԱլեքսեևյան ռազմական ուսումնարան
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան Ոսկե զենք «Քաջության համար» և Սուրբ Ստանիսլավի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսեյ Բուլատկինը ծնվել է 1890 թվականին։ 1910 թվականին ավարտել է Ալեքսեևսկի ռազմական ուսումնարանը, 1913 թվականի նոյեմբերի 15-ին ստանալով ենթասպայի կոչում` ծառայության է անցել Լուցկի 165-րդ հետևակային գնդում[1]։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Լուցկի 165-րդ հետևակային գնդի կազմում։ 1915 թվականին ստացել է շտաբս-կապիտանի կոչում։ Արժանացել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանի։ 1917 թվականի մարտի 18-ին ստացել է փոխգնդապետի, 1917 թվականի օգոստոսի 25-ին` գնդապետի կոչում[2][3]։ Քաղաքացիական պատերազմին մասնակցել է Սպիտակ շարժման կազմում Ռուսաստանի հարավում։ 1918 թվականի հուլիսին 60 կամավորական սպաների հետ ընդգրկվել է Կամավորականների բանակ, նշանակվել 1-ին Սպայական (Մոսկովյան) գնդի 9-րդ վաշտի հրամանատար, որի կազմում էլ մասնակցել է 2-րդ Կուբանյան արշավանքներին։ 1918 թվականի հոկտեմբերին նշանակվել է 3-րդ գումարտակի հրամանատար, իսկ նոյեմբերի 1-ին Սպայական (Մոսկովյան) գնդի հրամանատարի տեղակալ։ 1918 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 13-ը գեներալ-մայոր Գեյդեմանի մահից հետո ժամանակավոր ղեկավարել է գունդը։ 1919 թվականի հունվարին Դոնբասի պաշտպանության ժամանակ ղեկավարել է մարկովցիների և կորնիլովցիների համախմբված ջոկատները։

Սպանվել է 1919 թվականի մարտի 13 (26)-ին Օլխովատկա գյուղի մոտ մղվող մարտերի ժամանակ։ Օլխովատկայի գրավումից հետո մարկովցիների կողմից գտնվել է գնդապետ Բուլատկինի այլանդակված դիակը։ Դիակը ուղարկվել է Ռոստով, կայարանից 50 մարկովցիների դասակի ուղեկցությամբ տեղափոխվել եկեղեցի, այնուհետև զինվորական արարողակարգով թաղվել զինվորական գերեզմանատանը։

Պարգևներ

խմբագրել
  • Սուրբ Աննայի 4-րդ դասի շքանշան «խիզախության համար» գրառմամբ;
  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ դասի շքանշան սրերով և ժապավենով
  • Բարձրագույն բարեհաճություն «հակառակորդի դեմ աչքի ընկնելու համար» (ВП 6.05.1916)
  • Սուրբ Աննայի 3-րդ դասի շքանշան սրերով և ժապավենով (ВП 1.06.1915)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ դասի շքանշան. սրերով և ժապավենով (ВП 15.06.1915 )
  • Սուրբ Աննայի 2-րդ դասի շքանշան սրերով (ВП 17.11.1916)
  • Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան (ПАФ 7.02.1917)
  • Գեորգիևյան զենք (ПАФ 25.07.1917)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. [Высочайшие приказы по Военному ведомству к № 1033, 1910, с 308]
  2. Русский Инвалид, № 134. Официальный отдел. — 10-го июня 1917 г. — С. 1.
  3. Армия и флот свободной России, № 206. Официальный отдел. — 7 сент. 1917 г. — С. 3.

Գրականություն

խմբագրել
  • Марковцы в боях и походах за Россию в освободительной войне 1917—1920 годов. Книга вторая. — Париж, 1964.
  • Волков С. В. Белое движение. Энциклопедия гражданской войны. — СПб.: «Нева», 2002. — С. 63.
  • Клепов М. Ю. Офицеры — Георгиевские кавалеры Первой мировой войны. — М.: «Минувшее», 2015.