Ալեքսեյ Բոլշակով

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսեյ Իվանովիչ Բոլշակով (ռուս.՝ Алексей Иванович Большаков, մայիսի 25, 1966(1966-05-25)), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, մարզիչ, խաղացել է պաշտպանի դիրքում։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1988 թվական)։

Ալեքսեյ Բոլշակով
Алексей Большаков
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 25, 1966(1966-05-25) (57 տարեկան)
Հասակ 170 սանտիմետր
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1984-1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Վոլժսկի) 25 (0)
1986-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռոտոր 114 (1)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Վոլժսկի) 27 (0)
1992-1996 Ռուսաստան Տորպեդո (Վոլժսկի) 136 (9)
1996-1997 Ռուսաստան Էներգիա (Կամիշին) 29 (2)
1997 Ռուսաստան Տորպեդո (Վոլժսկի) 14 (0)
1998 Ռուսաստան Դրուժբա (Մայկոպ) 38 (3)
1999 Ղազախստան Նաշա Կամպանիա ? (?)
2000-2002 Ռուսաստան Սվետոտեխնիկա 71 (4)
2003-2004 Ռուսաստան Տեքստիլշչնիկ (Կամիշին) 54 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ալեքսեյ Բոլշակովը Վոլժսկիի «Տորպեդո» ակումբի սան է, որտեղ նրա մարզիչը եղել է Վալերի Կարնավսկին[1]։ 1984 թվականին կատարել է իր նորամուտը «Տորպեդո» ակումբում Երկրորդ լիգայի խաղում։ Հետագայում խաղացել է Վոլգոգրադի «Ռոտոր» ակումբում, որի հետ 1987 թվականին անցել է բարձրագույն լիգա։ Վոլգոգրադում անցկացնելով ոչ լիարժեք վեց մրցաշրջան՝ վերադարձել է Վոլժսկի։ Հետո տեղափոխվել է Կամիշինի «Էներգիա» ակումբում, որի կազմում անցկացրել է 14 հանդիպում Բարձրագույն լիգայում։ 1988 թվականին խաղացել է Մայկոպի «Դրուժբա» ակումբում, դրանից հետո մեկ տարի անցկացրել է Աստանայի «Նաշա Կամպանիա» ակումբում։ 2000 թվականից մինչև 2002 թվականը խաղացել է Սարանսկի «Սվետոտեխնիկ» ակումբում, ավարտել է կարիերան «Տեքստիլշչիկում»։ 2009 թվականի սեպտեմբերի 26-ին մասնակցել է «Էներգիա» ակումբի և Վոլժսկիի շինարարության և տեխնոլոգիաների ինստիտուտի վետերանների խաղին, որ կայացել է Վոլժսկիում՝ Ֆեոդոր Լոգինովի անվան մարզադաշտում[2]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  «Ռոտոր»
Առաջին լիգայի երկրորդ հորիզոնական (1) (անցել է բարձրագույն լիգա) – 1987

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Карнавский Валерий Федорович: Футбол — вся жизнь». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  2. 5:5 — счет-подарок к юбилею ВИСТеха